Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է, որ մարմնի արագացման պատճառը նրա վրա ազդող ուժն է: Տարբեր ուժերի ազդեցությունների արդյունքը միևնույն մարմնի վրա տարբեր է. որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը, այնքան մեծ է նրա ձեռք բերած արագացումը: Տարբեր է նաև միևնույն ուժի ազդեցության արդյունքը տարբեր մարմինների վրա:
Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվեց, որ նույնքան է հարաբերությունը: Փորձերը ցույց են տալիս նաև, որ արագացման ուղղությունը համընկնում է մարմնի վրա ազդող ուժի ուղղության հետ:
Եթե մարմնի վրա միաժամանակ ազդում են մի քանի ուժեր, ապա նշված բանաձևում -ը դրանց համազորն է։
Նյուտոնի երկրորդ օրենքից բխում է.
1. Մարմնի արագացման ուղղությունը միշտ համընկնում է նրա վրա ազդող ուժի ուղղության հետ, ուստի այն սկալյար տեսքով ներկայացվում է այսպես՝
2. Ինչքան մեծ է տվյալ մարմնի վրա ազդող ուժը, այնքան մեծ է մարմնի արագացումը, հետևաբար, այնքան արագ է փոխվում նրա արագությունը։
3. Ինչքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան փոքր արագացում է այն ձեռք բերում տվյալ ուժի ազդեցության հետևանքով և այդ պատճառով այդքան դանդաղ է փոխում իր արագությունը։