Նկարում պատկերված են տարբեր տեսակի մի քանի անոթեր։ Դրանք բոլորը տարբեր ձև ունեն, բայց միացած են միմյանց։ Այդպիսի անոթները կոչվում են հաղորդակից անոթներ։
Ուշադրություն
Հաղորդակից անոթներում համասեռ հեղուկի ազատ մակերևույթները գտնվում են նույն մակարդակի վրա։
Եթե հաղորդակից անոթներից մեկի մեջ լցնենք որևէ հեղուկ (օրինակ՝ խտություն ունեցող ջուր), իսկ մյուսի մեջ` մի այլ հեղուկ (օրինակ՝ խտություն ունեցող կերոսին), ապա այդ հեղուկների մակարդակները տարբեր կլինեն։
Սակայն, քանի որ այս դեպքում էլ հեղուկները հանգստի վիճակում են, ապա առաջվա նման կարելի է պնդել, որ հեղուկների աջ և ձախ սյուների կողմից առաջացրած ճնշումները (օրինակ՝ նկարում կետագծով նշված մակարդակի վրա) հավասար են՝
Ճնշումներից յուրաքանչյուրը արտահայտենք հիդրոստատիկ ճնշման բանաձևի միջոցով.
Այս արտահայտությունները հավասարեցնելով՝ ստանում ենք.
, որտեղից՝
Այս հավասարումից բխում է, որ եթե , ապա՝ :
Ուշադրություն
Իսկ սա նշանակում է, որ տարբեր խտության հեղուկներ պարունակող հաղորդակից անոթներում մեծ խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունը պետք է փոքր լինի փոքր խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունից։
Ընդ որում, այս դեպքում հեղուկների սյուների բարձրությունները հաշվում են երկու հեղուկների միմյանց հետ շփվելու սահմանից (ասում են՝ բաժանման սահմանից)։