Ջրաբաշխական մամլիչ, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը
Համաձայն Պասկալի օրենքի, հեղուկներն ու գազերն իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։
Հեղուկների այդ հատկությունը հնարավորություն ստեղծեց կառուցել տարբեր մեքենաներ, որոնց գործողությունը հիմնված է հեղուկների շարժման և հավասարակշռության օրենքների վրա: Այդ մեքենաներն անվանում են հիդրավլիկ (հունարեն հիդրո՝ ջուր և ավլոս՝ խողովակ բառերից): Դրանց թվին է պատկանում ջրաբաշխական մամլիչը: Կառուցվածքը տե՛ս նկարում.
Ջրաբաշխական մամլիչի հիմնական մասը բաղկացած է տարբեր տրամագծերով երկու
գլաններից, որոնք միացված են խողովակով, լցված են հեղուկով (ջրով կամ հանքային յուղով) և փակված գլանների պատերին կիպ հպված շարժական մխոցներով:
Ջրաբաշխական մամլիչը պարզ մեխանիզմների նման հնարավորություն է տալիս փոքր ուժով մեծ ուժ ստանալ, այսինքն, ուժի մեջ շահում ստանալ: Իրոք, եթեմակերեսով փոքր մխոցի վրա կիրառենք դեպի ներքև ուղղված ուժ, ապա այդ մխոցի տակ հեղուկի ճնշումը կմեծանա -ով։ Պասկալի օրենքի համաձայն՝ հեղուկի ճնշումը նույնքանով կմեծանա նաև մեծ մխոցի տակ: Հետևաբար, հեղուկը մեծ մխոցի վրա կսկսի ազդել դեպի վեր ուղղված մի ուժով, որը հավասար է այդ \(p\) ճնշման և մեծ մխոցի մակերեսի արտադրյալին:
Այդ ուժին հավասար ուժով էլ պետք է վերևից ազդել մեծ մխոցի վրա, որպեսզի հեղուկը և մխոցները գտնվեն հավասարակշռության վիճակում: Այսպիսով, ուժին հավասարակշռող ուժը հավասար է.
Ստացված արտահայտությունը գրենք այլ կերպ՝
Այս հավասարության ձախ մասում ուժի առաջացրած ճնշումն է, իսկ աջ մասում՝ -ի: Ուրեմն, ջրաբաշխական մամլիչի մխոցների վրա ազդող ուժերը հավասարակշռում են միմյանց, եթե նրանց առաջացրած ճնշումներն իրար հավասար են: Սա հեղուկի և մխոցների հավասարակշռության պայմանն է:
Հավասարությունը ներկայացնենք մեկ այլ տեսքով՝
Ստացվեց, որ քանի անգամ երկրորդ մխոցի մակերեսը մեծ է առաջին մխոցի մակերեսից, այնքան անգամ այդ մխոցի վրա ազդող ուժը մեծ է առաջին մխոցի վրա ազդող ուժից:
Այսպիսով, ուժի մեջ շահումը, որը ստացվում է տվյալ ջրաբաշխական մամլիչով, որոշվում է նրա մխոցների մակերեսների հարաբերությամբ։ Ինչքան մեծ է մխոցների մակերեսների հարաբերությունը, այնքան մեծ է ուժի շահումը։
Մեխանիկայի «ոսկե կանոնը» և ջրաբաշխական մամլիչը: Կորուստ ճանապարհի մեջ
Ջրաբաշխական մամլիչում չենք կարող շահել աշխատանքի մեջ: Իրոք, երբ փոքր մխոցը ուժի ազդեցության տակ -ով տեղափոխվում է ներքև, ձախ գլանում հեղուկի ծավալը փոքրանում է -ով , իսկ աջ գլանում՝ մեծանում -ով:
Քանի որ հեղուկն իր ծավալը չի փոխում (փոխում է մի այն ձևը), ապա՝
Ուրեմն, քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ: