Երկարության չափումը
Չափել՝ նշանակում է չափվող մեծությունը համեմատել հայտնի չափման միավորի հետ:
 
metre.jpg 
                      Մետրի չափանմուշը
 
ՄՀ-ում երկարության հիմնական միավորը մետրն է՝ [մ]:
 
1նմ=109մ=0,000000001մ=11000000000մ(նանոմետր)1մկմ=106մ=0,000001մ=11000000մ(միկրոմետր)1մմ=103մ=0,001մ=11000м(միլիմետր)1սմ=0,01մ=1100մ(սանտիմետր)1դմ=0,1մ=110մ(դեցիմետր)1կմ=1000մ(կիլոմետր)
 
Մարմնի երկարությունը չափելու համար օգտագործվող չափիչ սարքերը.
 
Tape_measure_colored-900x700-w-30-bottomright.jpg
 
Չափերիզ
flexometro-hi-lock-19-5m-tajima-herramientas-herramientas-medicion-ferreteria-ferry-hogar-art.jpg
Չափերիզ
209902_07.jpg
Չափաքանոն
1515935454-18443912.jpg
Լազերային հեռաչափ

Փոքր մարմինների չափսերի որոշման համար օգտագործում են ձողակարկին (штангенциркуль) և մանրաչափ (միկրոմետր):
 
hqdefault.jpg
 
Ձողակարկին
friendly-url-autogeneration-failed.jpg
 
Ձողակարկին
0-150mm-Plastic-Digital-Vernier-Caliper-font-b-Calibre-b-font-Digital-Measuring-Tool-Thickness-Gauge.jpg
Ձողակարկին
0-25mm External Metric Gauge Micrometer Machinist Measuring Tool (1).jpg
Մանրաչափ

Հնում որպես երկարության չափման միավոր ծառայել են մարդու հասակի կամ մարմնի որևէ մասի երկարություն: Երկարության չափերի մասին վկայում են մի շարք անվանումներ՝ ոտք (տղամարդու ոտնաթաթի միջին չափը), մատ (տղամարդու բթամատի միջին լայնքը)։
 
Տարբեր ժողովուրդներ օգտագործել են տարբեր չափման միավորներ:
 
Օրինակ, ռուսներն օգտագործել են կանգուն (տղամարդու արմունկից մինչև միջնամատի ծայրը), թեք սաժեն (տղամարդու ձախ ոտնաթաթից մինչև վեր բարձրացրած աջ ձեռքի միջնամատի ծայրը) և այլն:
 
Միջնադարյան Հայաստանում կիրառվել են փոքր ոտնաչափը (մոտ \(26,5\) սմ), միջին ոտնաչափը (մոտ \(30,9\) սմ), մեծ կամ փիլետերյան ոտնաչափը (մոտ \(35,6\) սմ) և այլն:
 
Երկարության արտահամակարգային անգլիական միավորներ
 
Ծովային մղոն \(1,85\) կմ
Ոտնաչափ \(304,8\) մմ
Մատնաչափ (inch) \(25,4\) մմ
Յարդ \(914,4\) մմ
 
Կալիբր=1100մատնաչափ=254մկմ
Երկարության արտահամակարգային ռուսական միավորներ
Մղոն \(7,47\) կմ
Վերստ \(1,07\) կմ
Արշին \(711,2\) մմ
Վերշոկ /աջափ/ \(44,45\) մմ