Միավորների միջազգային համակարգ
Որպեսզի ֆիզիկայում հնարավոր լինի համեմատել տարբեր երկրներում ստացված հետազոտությունների և չափումների արդյունքները, անհրաժետ է օգտագործել միևնույն միավորները:
Հաշվի առնելով, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներն իրար հետ կապված են գիտական, մշակութային, առևտրական և այլ կապերով, այդ երկրների փոխադարձ համաձայնությամբ և պայմանավորվածությամբ ստեղծվել է Միավորների միջազգային համակարգը, կրճատ` ՄՀ:
ՄՀ-ի հիմնական միավորները և դրանց սահմանումը.
ՄՀ-ի հիմնական միավորը | Սահմանում |
մետր [մ] | այն հեռավորությունն է, որ լույսն անցնում է վակուումում \(1/299\ 792\ 458\ \)վայրկյան ժամանակահատվածում: |
կիլոգրամ [կգ] | Պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլան է, որի տրամագիծը և բարձրությունը մոտավորապես \(39\) մմ են: Այն պահվում է Ֆրանսիայի Սևր քաղաքում (մինչև օրս օգտագործվող միակ միջազգային չափանմուշն է): |
վայրկյան [վ] | \(133\) \(Cz\) ցեզիումի ատոմի իզոտոպի ճառագայթման ընթացքում կատարված տատանումների \(9 192 631 770\) պարբերություններն են |
Բազմապատիկ և մասնային միավորներ
թիվը /բազմապատկիչը/ | նախդիր/նախածանց | նշան |
միլի | մ | |
սանտի | ս | |
դեցի | դ | |
դեկա | դա | |
հեկտո | հ | |
կիլո | կ |