
















Սանդղակի բաժանման արժեք
Ցանկացած ֆիզիկական մեծություն չափելու համար պետք է ճիշտ որոշել չափիչ սարքի (գործիքի) սանդղակի բաժանման արժեքը:

Սարքի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է.
- ընտրել սանդղակի՝ թվերով նշված կամայական երկու նրբագիծ,
- այդ երկու նրբագծերը նշող մեծ թվից հանել փոքրը,
- տարբերությունը բաժանել հիշյալ երկու նրբագծերի միջև եղած բաժանումների թվի վրա:
Ստացված մեծությունը կլինի սարքի բաժանման արժեքը։

Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք նկարում պատկերված ջերմաչափերը նույն ջերմաստիճանն են ցույց տալիս: Տարբե՞ր: Ճիշտ չէ: Ջերմաչափերի ցուցմունքները հավասար են՝ \(26 °С\): Պարզենք, թե ինչո՞վ են դրանք տարբերվում:
Օրինակ, ձախ կողմում պատկերված ջերմաչափի \(20°\) և \(30\)\(°\) նրբագծերի միջև եղած բաժանումների (միջակայքերի) թիվը նույնն է, ինչ որ աջ կողմում պատկերված ջերմաչափի \(20°\) և \(40°\) նրբագծերի միջև:
Հաշվի՛ր \(10\) (տասը) բաժանում: Սակայն դրանք ցույց են տալիս աստիճանների տարբեր արժեքներ: Հենց այդ պատճառով էլ ասում են, որ այդ ջերմաչափերի սանդղակներն ունեն բաժանման տարբեր արժեքներ:
Այսպիսով, ձախ կողմում պատկերված ջերմաչափի \(10\) բաժանումը համապատասխանում է \(10\) աստիճանի (քանի որ \(30° – 20° = 10°\)), իսկ աջ կողմում պատկերված ջերմաչափի \(10\) բաժանումը՝ \(20\) աստիճանի (քանի որ \(40° – 20° = 20°\)): Հետևաբար, ձախ կողմում պատկերված ջերմաչափի \(1\) բաժանմանը համապատասխանում է \(1\) աստիճան, իսկ աջ կողմում պատկերված ջերմաչափինը՝ \(2\) աստիճան:
Ներկայացնենք հաշվարկը կոտորակի տեսքով.
Համոզվենք, որ աջ կողմում պատկերված ջերմաչափը ցույց է տալիս \(26°С\):
Գունավորած սպիրտի սյունը գտնվում է \(20°С\) նրբագծից \(3\) բաժանում բարձր:
Քանի որ մեկ բաժանման արժեքը \(2°С\) բաժանում է, կստանանք.
Աղբյուրները
school212.ru/files/azimut/delenie.doc