
















Դիտումներ և փորձեր
Շրջակա աշխարհի մասին դիտումներն ու փորձերը գիտելիքների աղբյուր են:
Ինչո՞վ են տարբերվում դիտումները փորձերից:

Դիտումները եղել և մնում են բնության շատ երևույթների մասին գիտելիքների առաջին աղբյուրը:
Ուշադրություն
Փորձը հնարավորություն է տալիս կրկնել ուսումնասիրվող երևույթը և դիտել այն մի քանի անգամ և տարբեր պայմաններում, կամ, հակառակը, դիտել երևույթը մի քանի անգամ՝ նույն պայմաններում:
Օրինակ
Դիտելով գնդակի անկումը, մենք տեսնում ենք, որ այն դեպի ներքև է ընկնում: Այստեղից մենք ենթադրություն ենք անում, որ դա Երկրի ձգողության հետևանք է: Իսկ պարզելու համար, թե ինչպե՞ս է տեղի ունենում անկումը (ինչպե՞ս է փոխվում գնդակի արագությունը անկման ընթացքում, որքա՞ն է տևում անկումը և այլն) պետք է հատուկ փորձեր կատարենք: Այդպես ժամանակին վարվեց Գալիլեո Գալիլեյը՝ բաց թողնելով գնդեր Պիզայի հանրահայտ թեք աշտարակից: Ուսումնասիրելով գնդերի շարժումները, նա հայտնագործեց մարմինների անկման օրենքները: Դա խթանեց գիտության զարգացմանը, արդյունաբերության և արտադրության առաջընթացին, ինչն օգտագործվեց հօգուտ մարդկության:
Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի արդյունքներում ստացված տվյալները՝ գիտնականները հայտնաբերում են առավել ընդհանուր օրինաչափություններ և օրենքներ:
Օրենքները միմյանց են կապում բնության տարբեր երևույթներ, հնարավորություն են տալիս հասկանալ բնության երևույթների իրական պատճառները, կանխատեսել դրանց ընթացքը և կառավարել հետևանքները:
Ուշադրություն
Ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ.
Դիտում Վարկած Փորձ Օրինաչափություն
Դիտում Վարկած Փորձ Օրինաչափություն
![]() | ![]() |
չափագլաններ | կշեռք |
![]() | ![]() |
հոսանքի չափումներ կատարող սարք | երկրաշարժի գրանցման սարք |
Աղբյուրները
Պյորիշկին Ա. Վ. Ֆիզիկա 7-րդ դասարան, 14-րդ հրատ., Մ.,Դրոֆա , 2010