Ուժ: Ուժի միավոր
Ուժ բառը լայնորեն օգտագործվում է առօրյայում՝ տարբեր իրավիճակներ գնահատելու համար:
Ֆիզիկայում ուժ հասկացությունը խիստ որոշակի է: Այն ֆիզիկական մեծություն է, որը քանակապես բնութագրում է մի մարմնի ազդեցությունը մյուսի վրա: Երբ մի մարմին ազդում է մյուսի վրա, ապա ասում են, որ վերջինիս վրա ուժ է ազդում: Փորձերից գիտենք, որ այդ ազդեցությունը միակողմանի չէ, այսինքն, տեղի է ունենում փոխազդեցություն: Ուստի, կարող ենք ասել, որ ուժը մարմինների փոխազդեցության բնութագիրն է:
Ֆիզիկայում ուժ հասկացությունը խիստ որոշակի է: Այն ֆիզիկական մեծություն է, որը քանակապես բնութագրում է մի մարմնի ազդեցությունը մյուսի վրա: Երբ մի մարմին ազդում է մյուսի վրա, ապա ասում են, որ վերջինիս վրա ուժ է ազդում: Փորձերից գիտենք, որ այդ ազդեցությունը միակողմանի չէ, այսինքն, տեղի է ունենում փոխազդեցություն: Ուստի, կարող ենք ասել, որ ուժը մարմինների փոխազդեցության բնութագիրն է:
Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով նկարագրում են մարմինների փոխազդեցությունը:
Մի ուժ կարող է շատ փոխել մարմնի արագությունը, մյուսն՝ ավելի քիչ:
Մյուս կողմից մի ուժ կարող է մարմնին արագություն հաղորդել մի ուղղությամբ, մյուսն` այլ ուղղությամբ: Տե՛ս նկարը.
Գնդի վրա ձեռքի ազդեցության հետևանքով (տե՛ս նկարը) զսպանակը սեղմվում է։
Բաց թողնելով այն, կտեսնենք, որ զսպանակն ուղղվում և շարժման մեջ է դնում գունդը:
Գնդի վրա առաջին դեպքում ազդում է մարդու ձեռքը, իսկ հետո` զսպանակը։
Ուժի ազդեցությունը կարող է փոխել ոչ միայն ամբողջ մարմնի արագությունը, այլ նրա առանձին մասերի արագությունները:
Ուշադրություն
Այսպիսով, ուժը բնութագրվում է մեծությամբ և ուղղությամբ, հետևաբար, այն վեկտորական մեծություն է:
Ուժի թվային արժեքը սովորաբար նշանակում են \(F\) տառով, սակայն կան նաև այլ նշանակումներ: Եթե մարմնի վրա ուժ չի ազդում, այսինքն՝ \(F = 0\), դա նշանակում է, որ նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, ուստի, նրա արագությունը չի փոխվում։ Իսկ եթե ուժը՝ \(F ≠ 0\), մարմնի վրա ազդում է այլ մարմին կամ մարմիններ, և նրա արագությունը փոխվում է։ Ընդ որում, որքան մեծ է \(F\) ուժը, այնքան զգալի է արագության փոփոխությունը:
Եթե ուժը նշվում է գծագրում, քանի որ այն վեկտորական մեծություն է, դա ցույց է տրվում փոքրիկ սլաքով, որը դրվում է \(F\) տառի վերևում՝ :
Ուժը պատկերվում է սլաքով հատվածի տեսքով, որի սկզբնակետը տեղադրում են այն կետում, որտեղ ազդում է ուժը, սլաքի ուղղությունը համընկնում է ուժի ազդման ուղղության հետ, իսկ հատվածի երկարությունը որոշակի մասշտաբով համապատասխանում է ուժի թվային արժեքին (տե՛ս նկար):
Մի ուղղով ուղղված երկու ուժերի համազորը
Փորձերը ցույց են տալիս, որ մարմնի վրա միաժամանակ նույն ուղղությամբ ազդող երկու ուժերը նրա շարժման վրա թողնում են նույն ազդեցությունը, ինչ-որ դրանց ուղղությամբ ուղղված ուժը, որի մոդուլը հավասար է այդ ուժերի մոդուլների գումարին: Իսկ եթե մարմնի վրա ազդող երկու ուժերն ուղղված են հակադիր ուղղություններով, ապա մարմնի շարժման վրա նույն ազդեցությունն է թողնում այն ուժը, որն ուղղված է մոդուլով մեծ ուժի ուղղությամբ, և որի մոդուլը հավասար է այդ ուժերի մոդուլների տարբերությանը: Փորձից ստացված այս արդյունքները մտապահելու համար հարմար է դրանք ձևակերպել որպես մի ուղղով ուղղված երկու ուժերի համազորը որոշելու կանոններ:
Կանոն \(I\). Համուղղված ուժերի համազորն ուղղված է ազդող ուժերի ուղղությամբ, իսկ նրա մոդուլը հավասար է այդ ուժերի մոդուլների \(F = F1 + F2\) գումարին:
Կանոն \(II\). Հակուղղված ուժերի համազորն ուղղված է մոդուլով մեծ ուժի ուղղությամբ, իսկ նրա մոդուլը հավասար է մոդուլով մեծ ու փոքր ուժերի մոդուլների տարբերությանը:
\(F= F2 − F1\), եթե \(F1 < F2\)
\( \)\(F2\ > F1\), եթե \(F2− F1F\ \)
Երբ մարմնի մի կետում կիրառված հակուղղված ուժերի մոդուլներն իրար հավասար են (\(F1\ \)\(= \)\(F2\)), դրանց համազոր \(F\) ուժը հավասար է զրոյի, այսինքն՝ դրանք միմյանց հավասարակշռում են։ Այս դեպքում դադարի վիճակում գտնվող մարմինը դադարի վիճակում էլ կմնա, իսկ շարժվող մարմինն իր ունեցած արագությամբ կշարունակի ուղղագիծ հավասարաչափ շարժումը։
Միավորների ՄՀ-ում ուժի միավորը մեկ նյուտոնն է (\(1\) Ն)։ \(1\) Ն -ն այն ուժն է, որը \(1\) կգ զանգվածով մարմնի արագությունը \(1\)վ -ում փոխում է \(1\)մ/վ -ով։
\(1\) Ն = \(1\) կգ . մ/վ²
Ուժի միավորն անվանել են ի պատիվ անգլիացի մեծ գիտնական Իսահակ Նյուտոնի։
Գործնականում ուժն արտահայտում են նաև կիլոնյուտոնով և միլինյուտոնով՝ \(1\) կՆ \(= 1000\ \)Ն, իսկ \(1\) մՆ \(= 0,001\) Ն։
Աղբյուրները
Գրոմով Ս.Վ., Ռոդինա Ն. Ա., Խմբագրությամբ՝ Ա. Լ. Մամյանի; Դասագիրք հանրակրթական հաստատությունների 7-րդ դասարանի համար - Եր.։ Անտարես, 2013.- 192 էջ։