Ծավալի չափման միավորներ
Հնում օգտագործվել են ծավալի չափման տարբեր միավորներ՝ գդալ, շտոֆ, բուռ և այլն: Դրանց մի մասն արդեն վաղուց մոռացվել է:
Միավորների միջազգային համակարգում ծավալի չափման հիմնական միավորը խորանարդ մետրն է :
Խորանարդ մետր
Կենցաղում հեղուկների ծավալը հաճախ չափում են լիտրերով : Այն անվանվել է ֆրանսիացի գինեգործ Լիտրի անվամբ:
Ուշադրություն
Լիտրը խորանարդ դեցիմետրն է :
Չափանոթների բաժանման սանդղակները սովորաբար արտահայտվում են միլիլիտրներով՝ (մլ) :
Չափանոթների բաժանման սանդղակները սովորաբար արտահայտվում են միլիլիտրներով՝ (մլ) :
Ֆիզիկայում շատ կարևոր է կարողանալ կատարել անցումներ չափման մեկ միավորից՝ մյուսին: Դիտարկենք հետևյալ հարաբերությունները.
Ծավալի որոշումը
Մարմնի ծավալը կարելի է հաշվել բանաձևերով. Ուղղանկյուն զուգահեռանիստի համար
Ուշադրություն
Եթե նշանակենք երկարությունը , լայնությունը , բարձրությունը , ապա ծավալի բանաձևը կընդունի այսպիսի տեսք՝ :
Անկանոն մարմինների ծավալի որոշման եղանակներից մեկն է ծավալի որոշումը ընկղմելու եղանակով.
- չափանոթի մեջ լցնում են ջուր և չափում են դրա ծավալը,
- ջրի մեջ ընկղմում են մարմինը և որոշում են մարմնի և ջրի ընդհանուր ծավալը,
- մարմնի ծավալը որոշելու համար ընդհանուր ծավալից հանում են սկզբնական ծավալը:
Ծավալի որոշ արտահամակարգային (անգլիական) միավորներ:
Ակրոֆուտ \(= 1233,48\)
Խորանարդ դյույմ \(= 16,39\)
Նավթի բարել \(= 158,99\)
Բուշել (ԱՄՆ) \(= 35,24\)
Հեղուկի գալոն (ԱՄՆ) \(= 3,78\)
Պինտ \(= 0,57\)