Ճանապարհի և ժամանակի հաշվարկը հավասարաչափ շարժման դեպքում
Եթե հայտնի է հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը, ապա կարող ենք որոշել որևէ ժամանակամիջոցում նրա անցած ճանապարհը: Արագության` \(v = S/t\) բանաձևից հետևում է, որ
Ուշադրություն
\(S\) \(=\) \(V\)∙ \(t\),
Եթե հայտնի են մարմնի արագությունն ու անցած ճանապարհը, ապա շարժման ժամանակը`
Ուշադրություն
\(t = S/v\),
այսինքն՝ մարմնի շարժման ժամանակը գտնելու համար անցած ճանապարհը պետք է բաժանել արագության վրա։