
















Հավասարաչափ շարժում, արագություն
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:
Հավասարաչափ շարժման արագություն
Հավասարաչափ շարժման սահմանումից բխում է, որ կամայական ժամանակում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը հաստատուն մեծություն է: Այն ցույց է տալիս մարմնի անցած
ճանապարհը միավոր ժամանակում և կոչվում է հավասարաչափ շարժման արագություն:
Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:
Հավասարաչափ շարժման արագությունը այդ շարժման կարևոր բնութագիրն է: Այն քանակապես բնութագրում է մարմնի արագ կամ դանդաղ շարժվելը: Որքան մեծ է մարմնի արագությունը, այնքան այն ավելի արագ, այսինքն, ավելի փոքր ժամանակահատվածում է անցնում հետագծի տվյալ տեղամասը:
Օրինակ
Միևնույն հեռավորությունը սպորտային ավտոմեքենան ավելի արագ է անցնում, քան բեռնատարը, որովհետև նրա արագությունն ավելի մեծ է:
Մարմնի արագությունը որոշելու համար պետք է չափել հետագծի կամայական տեղամասի երկարությունը և այն բաժանել այդ տեղամասն անցնելու ժամանակամիջոցին:
Արագություն = ճանապարհ/ժամանակամիջոց
Ներմուծելով նշանակումներ, կստանանք՝ \(v = S/t\)
Արագության միավորը
Գործնականում հաճախ օգտագործում են նաև արտահամակարգային միավորներ՝ կմ/ժ, կմ/վ, սմ/վ և այլն:
Արտահամակարգային միավորներն ընդունված է արտահայտել միջազգային համակարգի միավորներով:
Արտահամակարգային միավորներն ընդունված է արտահայտել միջազգային համակարգի միավորներով:
Օրինակ
\(54\) կմ/ժ \(= 54.000\) մ/\(3600\) վ \(= \)\(54 · (1/3,6)\) մ/վ \(= \)\(15\) մ/վ
\(15\) մ/ր \(=\)\(15· (1/60)\) մ/վ \(= 0.25\) մ/վ և այլն: