Զուգահեռագիծ
Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:
Զուգահեռագծի հատկությունները
2. Զուգահեռագծի հանդիպակաց անկյունները հավասար են՝ \(A =\)\(C\)\(,\) \(B =\)\(D\)
3. Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ \(BO = OD\)\(,\) \(AO = OC\)
4. Զուգահեռագիծը անկյունագծով բաժանվում է երկու հավասար եռանկյունների՝ \(ABC\) և \(CDA\) եռանկյունները հավասար են:
5. Զուգահեռագծի յուրաքանչյուր կողմին առընթեր անկյունների գումարը \(180\) աստիճան է՝ \(A +\)\(D = 180\)
6. Անկյունագծի խաչադիր անկյունները հավասար են՝ \(BAC =\)\(ACD\)\(,\)\(BCA =\)\(CAD\)
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: