Քառակուսի
Քառակուսի է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:
kvadrāts.JPG
Քառակուսու հատկությունները
Քառակուսին զուգահեռագիծ է, ուղղանկյուն և շեղանկյուն: Հետևաբար, այն ունի զուգահեռագծի, ուղղանկյան և շեղանկյան բոլոր հատկությունները:
1. Քառակուսու բոլոր կողմերը հավասար են՝ \(AB = BC = CD = AD\):
 
kvadrāts 1.JPG
 
2. Քառակուսու բոլոր անկյունները \(90\)° են:
 
kvadrāts 2.JPG
 
3. Քառակուսու անկյունագծերը հավասար են և հատման կետով կիսվում են՝ \(BD = AC\); \(BO = OD = AO = OC\):
 
kvadrāts 5.JPG
 
4. Քառակուսու անկյունագծերը փոխուղղահայաց են՝ \(BD\)\(AC\):
 
kvadrāts 3.JPG
 
5. Քառակուսու անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են՝ \(ABD =\)\(DBC =\)\(BCA = ... =  45\)°:
 
kvadrāts 4.JPG
 
6. Անկյունագիծը քառակուսին բաժանում է չորս հավասար հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունների:  
 
kvadrāts 6.JPG
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: