Շեղանկյուն
Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:
Շեղանկյան հատկությունները
Քանի որ շեղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:
2. Շեղանկյան հանդիպակաց անկյունները հավասար են՝ \(A =\)\(C\), \(B =\)\(D\):
3. Շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ \(BO = OD\), \(AO = OC\)
4. Շեղանկյան կողմին առընթեր անկյունների գումարը է՝ \(A +\)\(D = 180\)
Միայն շեղանկյանը բնորոշ հատկություններ
5. Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են՝ \(AC\)\(BD\)
6. Շեղանկյան անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են (անկյունները կիսում են)
7. Անկյունագծերը շեղանկյունը բաժանում են չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների՝ \(ABO\), \(CBO\), \(CDO\), \(ADO\) եռանկյունները հավասար ուղղանկյուն եռանկյուններ են:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: