Խնդիրների լուծման ժամանակ կարևոր է պարզել պրիզմայի անկյունագծերի և կողմնային նիստերի կազմած անկյունները:
Թեքի և հարթության կազմած անկյունը թեքի և այդ հարթության վրա նրա պրոյեկցիայի կազմած անկյունն է:
Թեքի և հարության կազմած անկյունը գտնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.

1. տանել թեքը,
2. թեքի ծայրակետից իջեցնել ուղղահայաց հարթության վրա,
3. տանել թեքի պրոյեկցիան,
4. նշել թեքի և նրա պրոյեկցիայի կազմած անկյունը:
Կանոնավոր վեցանկյուն պրիզմայի անկյունագծի և հիմքի հարթության կազմած անկյունը
sesra prizma AR diag.jpg
 
Պրիզմայի մեծ անկյունագծի և հիմքի \(ABCDEF\) հարթության կազմած անկյունը CFC1 անկյունն է:  
 
CFC1-ը ուղղանկյուն եռանկյուն է:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009