Մենք արդեն ծանոթ ենք զուգահեռանիստի գաղափարին: Սա պրիզմայի տեսակ է:
Զուգահեռանիստը այն պրիզման է, որի բոլոր նիստերը զուգահեռագծեր են:
Զուգահեռանիստն ունի \(12\) կող և \(6\) նիստ:
Զուգահեռանիստների տեսակները
Թեք
Ուղիղ
Ուղիղ զուգահեռանիստների տեսակները
Ուղիղ զուգահեռանիստ՝ հիմքը զուգահեռագիծ է:
Ուղղանկյունանիստ՝ հիմքն ուղղանկյուն է:
Հատուկ զուգահեռանիստներ
Կանոնավոր քառանկյուն պրիզմա՝ հիմքը քառակուսի է, բարձրությունը կարող է հավասար չլինել հիմքի կողմին:
Խորանարդ՝ բոլոր կողերը հավասար են, բոլոր նիստերը քառակուսիներ են:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009