Լույսի աղբյուրներ
Լուսային երևույթները բացառիկ նշանակություն ունեն Երկրի բուսական և կենդանական աշխարհի կենսագործունեության համար: Լույսի շնորհիվ ենք ընկալում մարմինների գույնը, չափերն ու ձևը` ստանում ինֆորմացիա շրջապատի մասին:
 
Ուշադրություն
Որևէ մարմին տեսնում ենք այն ժամանակ, երբ նրանից եկող լույսն ընկնում է մեր աչքերին և առաջացնում տեսողական զգացողություն։
Այն մարմինները, որոնք լույս են արձակում կոչվում են լույսի աղբյուրներ:
Մեզ համար լույսի հիմնական աղբյուրն Արեգակն է: Աստղերը նույնպես լույսի հզոր աղբյուրներ են, սակայն մեծ հեռավորության պատճառով դրանցից մեզ հասնող լույսը շատ թույլ է: Լույսի աղբյուր է կայծակը: Լույս են արձակում նաև որոշ կենդանիներ, բակտերիաներ և միջատներ օրինակ՝ լուսատիտիկը: 
Ինքնուրույն լույս արձակող այս մարմիններն անվանում են լույսի բնական աղբյուրներ։

1. Արեգակ

giphy.gif
 
2. Կայծակ
                 
Lightning-striking-again.gif
 
3. Լուսատիտիկներ
 
1156216.gif
Լույսի արհեստական աղբյուրները ստեղծվել են մարդու կողմից: Լույսի արհեստական աղբյուրներ են՝ մոմի բոցը, էլեկտրական լամպը, լազերները և այլն
0_4fe7a_ffeedad3_XXXL.gif lampoch026.png
 
Ուշադրություն
Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով։
Լույսի տարածման օրինաչափությունները ուսումնասիրում են լույսի նեղ փնջերի՝ լուսային ճառագայթների միջոցով:
Լույսի ճառագայթներ կարելի է ստանալ՝ լույսի աղբյուրի դիմաց դնելով փոքր անցք ունեցող անթափանց պաստառ: Նրանք լավ տեսանելի են մառախուղի մեջ, փոշու կամ ծխի մասնիկներ պարունակող օդում։ Լույսի փնջերը տարածվում են իրարից անկախ՝ չխանգարելով մեկը մյուսին։
 
maxresdefault.jpg 8.jpg
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա..Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն