Դրանք հետևյալն են․
- չի՛ կարելի վերանորոգել էլեկտրական սարքերը առանց հոսանքի աղբյուրից անջատելու
- չի՛ կարելի մերկ ձեռքերով դիպչել հոսանքի կտրված կամ բաց լարերի
- հատկապես զգույշ պետք է լինել կենցաղային սարքերից օգտվելիս․ փչացած սարքերը կարող են վտանգավոր լինել կյանքի համար
- չի՛ կարելի մոտենալ կտրված, գետնին ընկած հաղորդալարին
- թաց ձեռքերով չի՛ կարելի դիպչել էլեկտրական սարքերին
- չի՛ կարելի էլեկտրական լարերը մեխով ամրացնել
Դպրոցում փորձեր կատարելը վտանգավոր չէ, երբ օգտագործում ենք գալվանական էլեմենտներ: Սակայն դպրոցում, հոսանքին առնչվող փորձեր կատարելիս պետք է պահպանել աշխատանքի հետևյալ կանոնները։
Դպրոցում էլեկտրական հոսանքով փորձեր կատարելու կանոնները.
\(1.\) Դպրոցում էլեկտրական շղթաներ հավաքելու ժամանակ սկզբից պետք է միացնել բոլոր լարերը՝ բացի հոսանքի աղբյուրից եկող լարերից: Վերջիններս պետք է միացնել միայն այն ժամանակ, երբ ձեր կազմած շղթան ստուգվել է ուսուցչի կողմից։
\(2.\) Չի կարելի դիպչել բաց, մեկուսիչ շերտից զուրկ էլեկտրական հաղորդալարերին։
\(3.\) Չի կարելի օգտագործել ինքնաշեն էլեկտրական սարքեր։
Ցանկացած պարագայում, եթե որևէ առնչություն եք ունենում էլեկտրականության հետ, անհրաժեշտ է լինել չափազանց զգույշ և յուրաքանչյուր գործողությունից առաջ այդ մասին հարցնել մեծահասակներին:
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն