Էներգիա
Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։
Որքան շատ աշխատանք կարող է կատարել մարմինը, այնքան մեծ է նրա էներգիան։ Էներգիան նույնպես չափվում է ջոուլներով։
 
Երկրի մակերևույթից վեր բարձրացված, Երկրի հետ փոխազդող, բոլոր մարմիններն օժտված են էներգիայով։ Ցած ընկնելով՝ նրանք կարող են կատարել մեխանիկական աշխատանք։
Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:
Գետնից որոշակի բարձրության վրա գտնվող մարմինը կարող է աշխատանք կատարել Երկրի և այդ մարմնի միջև գործող ձգողության ուժի շնորհիվ:
 
1339248242.gif
       
Պոտենցիալ էներգիայով են օժտված նաև ճկված թիթեղը, սեղմված զսպանակը. աշխատանք կատարելու ունակությունն ի հայտ է գալիս, երբ դրանց շարժվելու հնարավորություն է տրվում:
 
doska1.gif 
58.gif
 
Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:
Կինետիկ էներգիայով են օժտված բոլոր շարժվող մարմինները։ Շարժվող մարմինները իրենց կինետիկ էներգիայի շնորհիվ կարող են աշխատանք կատարել: Մարմինները կարող են ունենալ թե՛ կինետիկ, թե՛պոտենցիալ էներգիա:
 
im12.gif
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:
img-20140926171432-957-w418.jpg
Օրինակ
Շարժվող օդը՝ քամին, շարժում է հողմաղացի թևերը:
Շարժվող ջուրը՝ գետը, տեղափոխում է գերաններ, լաստ և այլն։
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն