Բուսաբուծությունը: Հացահատիկային մշակաբույսերը
Բուսաբուծությունը համաշխարհային գյուղատնտեսության առաջատար ճյուղն է, իսկ առանձին երկրներում՝ երկրորդը, օրինակ՝ Գերմանիա, Դանիա: Այն բնակչությանը մատակարարում է բուսական ծագման տարբեր սննդամթերք, արդյունաբերությանը՝ հումք, իսկ անասնապահությանը՝ կեր: Աշխարհում մշակում են մոտ \(1600\) տեսակի մշակաբույսեր, իսկ Հայասանում՝ ավելի քան \(100:\)
 
 
Ուշադրություն
Բուսաբուծությունը բաղկացած է երկու հիմնական ճյուղերից՝ դաշտավարությունից (դաշտային մշակաբույսերի աճեցումից) և այգեգործությունից (մրգատու ծառերի, թփերի աճեցում):
Ըստ կիրառական նշանակության տարբերում են հացահատիկային (բրինձ, ցորեն, եգիպտացորեն, գարի, վարսակ, աշորա), ձիթատու (արևածաղիկ, ձիթապտուղ, կոկոսյան և յուղատու արմավենի), շաքարատու (շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ), թելատու (բամբակ, ջուտ, սիսալ, վուշ), կաուչուկատու (հևեա) և այլ տեխնիկական մշակաբույսեր:
23.jpg
 
Հացահատիկային մշակաբույսեր
 
ցորեն
գարի
եգիպտացորեն
բրինձ
ցերենն.jpgգարի.jpgեգիպտացորեն.jpg10.jpg
 
ցորեն.png
 
Հացահատիկի արտադրությունը համաշխարհային գյուղատնտեսության հիմքն է, քանի որ հացահատիկը մարդու ամենակարևոր պարենամթերքն է: Հացահատիկային մշակաբույսերի մեջ ցանքատարածությամբ առաջին տեղում է ցորենի մշակությունը: Ցորենի հայրենիքը Հարավարևմտյան Ասիան է՝ Հայկական լեռնաշխարհի հետ միասին: Այն մշակում են հիմնականում բարեխառն լայնություններում:
Օրինակ
Ցորենի մշակությամբ առաջատար են Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլն:
Բրնձի հայրենիքը Չինաստանն է: Այն ջերմասեր և խոնավասեր բույս է, այդ պատճառով էլ մշակվում է հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում:
Օրինակ
Բրինձ արտադրող գլխավոր երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Բանգլադեշը, Վիետնամը և այլն:
Եգիպտացորենի հայրենիքը Մեքսիկան է, իսկ Եվրոպա եգիպտացորենը բերվել է Ք. Կոլումբոսի ճանապարհորդությունների արդյունքում: Եգիպտացորենի մշակության տարածքները գրեթե համընկնում են ցորենի մշակության հետ: Այս մշակաբույսի գլխավոր արտադրողներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրազիլիան:
Աղբյուրները
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
http://faostat.fao.org/site/339/default.aspx