Աշխարհի քաղաքական բաժանումը
Այս թեմայում կուսումնասիրենք աշխարհի քաղաքական քարտեզը, նրա ձևավորման փուլերը:
Աշխարհի քաղաքական քարտեզն արտահայտում է երկրագնդի պետական-տարածքային բաժանումը, այսինքն՝ ցույց է տալիս աշխարհի պետությունները, դրանց սահմանները, մայրաքաղաքները:
Օրինակ
Երբ Կամբոջան հրաժարվեց պետության հանրապետական ձևից և ընտրեց սահմանադրական միապետությունը:
Բրազիլիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Ռիո-դե-Ժանեյրոյից Բրազիլիա:
2011թ.-ին անկախացավ Հարավային Սուդանը:
Բրազիլիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Ռիո-դե-Ժանեյրոյից Բրազիլիա:
2011թ.-ին անկախացավ Հարավային Սուդանը:
Ուշադրություն
Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորումը երկարատև պատմական գործընթաց է, որն սկսվել է առաջին պետությունների առաջացմամբ և շարունակվում է նաև մեր օրերում:
Այդ ձևավորումը հիմնականում ընթանում է դանդաղ՝ երկրների սոցիալտնտեսական կարգի փոփոխման, պետությունների միավորման կամ տրոհման հետևանքով: Սակայն, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք կտրուկ արագացնում են քաղաքական քարտեզի ձևավորման գործընթացը: Նման իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածները կոչվում են աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման փուլեր:
Առանձնացնում են աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման մի շարք փուլեր, որոնց տարանջատումը պայմանական է: Ստորև կներկայացվեն քաղաքական քարտեզի ձևավորման փուլերը՝ առանձնացնելով նրանց բնորոշ կարևոր իրադարաձությունները:
Առաջին փուլի (հին փուլ) սկիզբը համընկնում է առաջին պետությունների առաջացման հետ և տևում է մինչև \(5\)-րդ դար:
Առանձնացնում են աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման մի շարք փուլեր, որոնց տարանջատումը պայմանական է: Ստորև կներկայացվեն քաղաքական քարտեզի ձևավորման փուլերը՝ առանձնացնելով նրանց բնորոշ կարևոր իրադարաձությունները:
Առաջին փուլի (հին փուլ) սկիզբը համընկնում է առաջին պետությունների առաջացման հետ և տևում է մինչև \(5\)-րդ դար:
Այս փուլում են ստեղծվել, զարգացել և անկում ապրել Հին աշխարհի պետությունները, ինչպիսին էին Հին Հռոմը, Աթենքը, Ասորեստանը, Ուրարտուն, Հին Եգիպտոսը և այլն:
Նկարում պատկերված է Քաղաքակիրթ աշխարհը՝ ըստ Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատության: Այստեղ ներկայացված են հիմնականում այն պետությունները, որոնք գտնվում են Միջերկրական ծովի ափերին, Հարավարևմտյան Ասիայում, Հարավային Ասիայում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի որոշ տարածքներ: Ուշադրություն դարձրեք, որ հին դարերում մարդկանց ծանոթ էր աշխարհի միայն փոքր մասը, որն ընդգրկված է այս նկարում:
Հին աշխարհի նշանավոր պետություններից մեկն էլ Տիգրան Մեծի ստեղծած և «ծովից-ծով» ձգվող տերությունն էր:
Երկրորդ փուլը համընկնում է միջնադարի հետ (\(5\)-ից \(15\)-րդ դարեր), որի ընթացքում սկսվեց Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի վերաբաժանումը, առաջացան ավատատիրական պետություններ, ակտիվացան տարբեր պետությունների տնտեսությունները, նրանց միջև ստեղծվեցին և զարգացան շուկայական հարաբերությունները, զգալի զարգացում ապրեցին առևտուրը և պետությունների միջև մշակութային կապերը: Իսկ փուլի ավարտին նաև հիմքեր ստեղծվեցին նոր տարածքների հայտնաբերման և նվաճման համար:
Միջնադարում առաջացան այնպիսի հսկայածավալ պետություններ, ինչպիսիք են օրինակ՝ Բյուզիանդիան, Կիևյան Ռուսիան, Մոնղոլական, Օսմանյան կայսրությունները, Արաբական Խալիֆայությունը: Այս փուլում բավականին զարգացել էին նաև եվրոպական մի շարք երկրներ, ինչպես օրինակ՝ Պորտուգալիան, Իսպանիան, Անգլիան:
Նկարում արաբ աշխարհագետ Ալ Իդրիսի քարտեզն է: Կարևոր է հիշել, որ միջնադարում աշխարհագրական միտքը զարգանում էր հիմնականում արաբ գիտնականների շնորհիվ, քանի որ Եվրոպայում եկեղեցին կառավարում էր նաև գիտության զարգացումը, և որևէ լուրջ քարտեզագրական աշխատանք եվրոպացիների կողմից այդ ամբողջ ժամանակի ընթացքում չի իրականացվել:
Երրորդ փուլը (նոր փուլ) տևել է \(15\)-րդ դարից մինչև \(20\)-րդ դար, երբ աշխարհի քաղաքական քարտեզի վրա տեղի են ունեցել տարածքային առաջին լուրջ փոփոխությունները:
Այս փուլը համընկնում է աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանին և դրան հաջորդած գաղութային համակարգի հիմնմանը:
Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման այս փուլը կապիտալիզմի բուռն զագացման հետ է կապվել:
Նոր հայտնագործված տարածքներից էին Ամերիկա աշխարհամասը, որը հայտնաբերվել է Ք. Կոլումբոսի կողմից \(15\)-րդ դարի վերջում, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Խաղաղօվկիանոսյան կղզիները և այլն: Ձևավորվեց համաշխարհային տնտեսությունը, և ակտիվացան տարբեր պետությունների միջև տնտեսական հարաբերությունները: Զարգացան նաև Իտալիան, Գերմանիան, որոնք չէին հասցրել մասնակցել «աշխարհի բաժանմանը» և ցանկանում էին գաղութատեր երկրներից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) խլել դրանց գաղութները՝ հումքի, էժան աշխատուժի աղբյուրների և շուկաների համար: Մյուս կողմից էլ, անկախանալով Մեծ Բրիտանիայից, արագ զարգացավ ԱՄՆ-ը և նույնպես իր մասնաբաժինն էր ցանկանում բաժանվող աշխարհում: Հիմքեր ստեղծվեցին աշխարհի քաղաքական նոր բաժանման համար, ինչը հանգեցրեց \(I\) աշխարհամարտին, որի ավարտից հետո առաջացավ Ազգերի Լիգան:
Նկարում Բրիտանական կայսրության տարածքներն են մինչև \(1921\) թ.: Այն համարվել է աշխարհի հզորագույն պետություններից մեկը՝ ընդգրկելով հսկայական տարածքներ տարբեր աշխարհամասերում: Այստեղից էլ ծնունդ է առել հետևյալ արտահայտությունը. «Բրիտանական կայսրության տարածքում արևը մայր չի մտնում»:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
http://www.encyclopedia.am/pages.php?hId=1375 https://en.wikipedia.org/wiki/Early_world_maps#/media/File:TabulaRogeriana_upside-down.jpg