Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Պետությունների խմբավորումը | Այս բաժնում քննարկվում է աշխարհի պետությունների խմբավորումը՝ ըստ քանակական ցուցանիշների (տարածքի մեծության և բնակչության թվաքանակի): |
2. | Աշխարհի պետությունների խմբավորումը՝ ըստ որակական հատկանիշների | Այս բաժնում քննարկվում է աշխարհի պետությունների խմբավորումը՝ ներկայացնելով նրանց աշխարհագրական դիրքի, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի, պետական կարգի, պետական կառուցվածքի առանձնահատկությունները: |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Հանրապետություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Առաջադրանքը միտված է աշխարհի ժամանակակից հանրապետությունների անունների իմացության ստուգմանը: |
2. | Պետություններ -հասկացություններ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Առաջադրաքը միտված է ամրապնդելու «Աշխարհի պետությունների խմբավորումը» թեմային բնորոշ հասկացությունների իմացությունը՝ մասնագիտական բառապաշար ձևավորելու նպատակով: |
3. | Պետությունների խմբավորումը | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 1Մ. | Առաջադրանքի նպատակն է ստուգել պետությունների աշխարհագրական դիրքերի վերաբերյալ գիտելիքները՝ օգտագործելով հստակ օրինակներ: |
4. | Ո՞ր պետության տարածքն է ... | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Առաջադրանքը միտված է աշխարհի պետությունների տարածքների ուրվագծերի իմացության ստուգմանը քարտեզագրական գիտելիքների ամրապնդման նպատակով: |
5. | Միապետություններ | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 3Մ. | Առաջադրանքի նպատակն է ստուգել աշխարհի միապետությունների իմացությունը: |
6. | Պետությունների դասակարգում | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Առաջադրանքի նպատակն է ստուգել աշխարհի պետությունների խմբավորման վերաբերյալ առկա գիտելքիները՝ ելնելով պահանջից: Բարդությունը կայանում է նաև նրանում, որ հարկավոր է տրված ժամանակում ճիշտ լրացնել պատասխանը: |
7. | Աշխարհի պետություններ-ուրվագծեր | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Աշխատանքի նպատակն աշխարհի տարբեր պետությունների տարածքների ուրվագծերի ճանաչողությունն է՝ նախապատրաստելով ուրվագծային քարտեզով աշխատանքներին և ամրապնդելով պետության աշխարհագրական դիրքի (օր.՝ կղզային, կղզեխմբային) վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը: |
8. | Դասավորել երկրներն ըստ տարբեր քանակական և որակական հատկանիշների | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Վարժությունը միտված է ստուգելու երկրների քանակական և որակական հատկանիշների իմացությունն ու քաղաքական քարտեզի ճանաչումը |
9. | Աշխարհագրական դիրք-պետություն | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Առաջադրանքի նպատակն աշխարհի պետությունների զարգացման մակարդակների վերաբերյալ գիտելիքների ամրապնդումն է՝ կիրառելով քարտեզում տրված պայմանական նշանները: |
10. | Պետական կարգ և կառուցվածք | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 8Մ. | Գործնական աշխատանի նպատակն աշխարհի քաղաքական քարտեզի վերաբերյալ գիտելքիների ամրապնդումն է՝ համադրելով պետությունների խմբավորման վերաբերյալ տեսական նյութի հետ: |
11. | Մայրաքաղաք- պետական կառավարման ձև | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 7Մ. | Այս համալիր առաջադրանքի նպատակն աշխահի քաղաքական քարտեզի և պետությունների պետական կարգի վերաբերյալ գիտելքիների ստուգումն է: |
12. | Մայրաքաղաքներ- նկարներ | 2 տեսակ - մեկնաբանական | բարդ | 6Մ. | Առաջադրանքի նպատակն է ստուգել պետությունների և նրանց մայրաքաղաքների իմացությունը տեսարժան վայրերի նկարների միջոցով: |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք՝ «Աշխարհի պետությունների խմբավորումը» | 00:05:00 | միջին | 6Մ. | Վարժանք՝ «Աշխարհի պետությունների խմբավորումը» |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք՝ «Աշխարհի պետությունների խմբավորումը» | 00:10:00 | միջին | 20Մ. | Տնային աշխատանք՝ «Աշխարհի պետությունների խմբավորումը» |
2. | Ստուգողական աշխատանք՝ «Աշխարհի պետությունների խմբավորումը» | 00:15:00 | բարդ | 15Մ. | Ստուգողական աշխատանք՝ «Աշխարհի պետությունների խմբավորումը» |