Աշխարհի պետությունների դասակարգումը՝ ըստ որակական հատկանիշների
Աշխարհագրական դիրք: Սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակ: Պետական կառավարման ձև: Պետական կարգ

Աշխարհագրական դիրքը պետության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցող գործոններից է: Այն կարող է նպաստել նրա զարգացմանն ու բարգավաճմանը կամ էլ առաջացնել տարբեր խոչընդոտներ:
Աշխարհագրական դիրքը որևէ օբյեկտի (քաղաք, մարզ, երկիր, մայրցամաք և այլն) դիրքն է իրենից դուրս գտնվող բոլոր այն օբյեկտների նկատմամբ (բևեռներ, հասարակած, ծովեր և օվկիանոսներ, հարևաններ, խոշոր լեռնաշղթաներ և անապատներ, տրանսպորտային ուղիներ, զարգացած երկրներ և այլն), որոնք որոշակի ազդեցություն են թողնում այդ օբյեկտի վրա:
Պետության աշխարհագրական դիրքը կարող է լինել նպաստավոր և աննպաստ: Երկրի աշխարհագրական դիրքը համարվում է նպաստավոր, եթե տվյալ պետությունն անմիջական ելք ունի դեպի ծով, եթե սահմանակից է բարեկամ, դաշնակից պետությունների հետ:
Աշխարհագրական դիրքը համարվում է աննպաստ, եթե պետությունն անմիջական ելք չունի դեպի ծով, եթե շրջապատված է անբարյացակամ կամ թշնամաբար տրամադրված հարևաններով: Աշխարհում ընդհամենը \(43\) պետություն անմիջական ելք չունի դեպի ծով: Դրանցից մեկն էլ ՀՀ-ն է:
 
Նկարում պատկերված է ՀՀ հյուսիսային հարևան Վրաստանի միկրոաշխարհագրական դիրքը, որին նպաստավորություն է հաղորդում դեպի Սև ծով ելքը:
 
N-Caucasus (1).jpg

Մերձծովյան (ծովափնյա) երկրների օրինակներ են ԱՄՆ, ՌԴ, Վրաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ալբանիա, Հունաստան, Թուրքիա, Թունիս, Չինաստան, Ավստրալիա, Ինդոնեզիա, Սոմալի, Կոնգո, Բրազիլիա, Կանադա, Կուբա, Իսլանդիա պետությունները:
 
Ծովափից զուրկ (ներքին ցամաքային) երկրների օրինակներ են ՀՀ-ն, Ավստրիան, Շվեյցարիան, Լյուքեմբուրգը, Լիխտենշտեյնը, Բոլիվիան, Մոնղոլիան, Ղրղզստանը, Տաջիկստանը, Չեխիան, Սլովակիան, Մակեդոնիան, Չադը, Եթովպիան, Սուդանը:

Կղզային են օր.՝ Իսլանդիա, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, Շրի Լանկա, Մադագասկար, Կուբա, Հայիթի պետությունները:

Կղզեխմբային (արշիպելագային) են Ֆիլիպինները, Ճապոնիան, Ինդոնեզիան, Սեյշելյան, Կոմորյան կղզիները, Նոր Զելանդիան:
 
Նկարները վերաբերում են Ճապոնիային, որը ծովափնյա, կղզեխմբային պետություն է:
 
 images (2).jpgjapan.jpg
 
Ըստ տնտեսական զարգացման մակարդակի՝ երկրները լինում են զարգացող և զարգացած:
 
Զարգացած են համարվում այն երկրները, որոնք տալիս են համաշխարհային արդյունաբերական արտադրանքի զգալի մասը (սկսած \(1\)-ից մինչև տասնյակ տոկոսներ):
Օրինակ
«Մեծ Յոթնյակի» երկրները (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա), ինչպես նաև Չինաստանը: Սակայն պետք է հաշվի առնել, որ բացի Մեծ Յոթնյակից, հաճախ կիրառվում է Մեծ Ութնյակ հասկացությունը, որի մեջ յոթնյակի երկրներից զատ ընդգրկված է նաև Ռուսաստանի Դաշնությունը:
Զարգացած երկրների հաջորդ խումբը՝ Նվազ խոշոր երկրները, ոչ թե փոքր են տարածքով կամ բնակչությամբ, այլև համաշխարհային արդյունաբերության մեջ զբաղեցնում են տասնորդական տոկոսներ, օր.՝ Ավստրալիա, Բենիլյուքս (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ), Շվեյցարիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Բրազիլիա, Արգենտինա պետությունները:
 
Ատլանտյան օվկիանոսի ափին է գտնվում ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներից մեկը` Նյու Յորքը, որի խորհրադնիշներից է «Ազատության արձանը»:
 
h_original.jpg

Զարգացող երկրները լինում են զարգացող (միջին), օր.՝ Սլովենիա, Բուլղարիա, Հունգարիա, Կոլումբիա, Պերու, Չիլի, ինչպես նաև անցումային տնտեսության երկրներ, որոնք առաջացել են ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում (ՀՀ, Տաջիկստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Թուրքմենստան և այլն): ՌԴ –ն ևս անցումային տնտեսություն ունի, սակյան նրա բաժինը համաշխարհային արդյունաբերության արտադրանքի ծավալում բավականին մեծ է: 
 
Տեսարան Չադի մայրաքաղաք Նջամենայից: Չադը զարգացող պետություն է՝ «երրորդ» աշխարհի երկրներին բնորոշ հիմնախնդիրներով:
 
downtown-newark-4a.jpg  27956525810_3ee9743434.jpg
 
Ըստ պետական կառավարման ձևի (պետական կարգի)՝ պետությունները լինում են հանրապետություններ և միապետություններ: Հանրապետությունները լինում են նախագահական և խորհրդարանական (պառլամենտական): Նախագահական են օր.՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիան, Թուրքիան: Պառլամենտական են օր.՝ Արգենտինան, Իտալիան, Գերմանիան:
ffdg.jpg 
Հանրապետություն է կոչվում հանրապետական կառավարման ձև ընտրած պետությունը, որտեղ պետության օրենսդիր և գործադիր մարմինները կազմվում են ժողովրդի կողմից ընտրութունների միջոցով:
 Նախագահական    հանրապետությունում պետական թիվ մեկ պաշտոնյան նախագահն է (պրեզիդենտ), ում ձեռքին էլ գտնվում է գործադիր իշխանությունը: Նա պատասխանատու չէ օրենսդիր մարմնին (Կնեսետ (Իսրայել), Ազգային Ժողով (ՀՀ), Պետական դումա (ՌԴ), Կոնգրես (ԱՄՆ)), ինքն է կազմում կառավարությունը, նշանակում վարչապետին և նախարարներին, չնայած և՛ նախագահը, և՛ օրենսդիր մարմնի անդամներն ընտրվում են ժողովրդի կողմից:
 
Նկարում պատկերված է ՀՀ Ազգային Ժողովի շենքը:
 
default.jpg
Միապետություն է կոչվում այն պետությունը, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգականության իրավունքով միապետին:
Միապետությունները լինում են սահմանադրական և բացարձակ: Սահմանադրական միապետություններ են օր՝ Մեծ Բրիտանան, Իսպանիան, Նորվեգիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Լիխտեյնշտեյնը, Ավստիրան, Դանիան, Բելգիան, Ճապոնիան, իսկ բացարձակ՝ Վատիկանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բրունեյը: Սահմանադրական միապետության դեպքում միապետի իշխանությունը սահմանափակված է Սահմանդրությամբ («միապետը թագավորում է, բայց չի կառավարում»), իսկ բացարձակ միապետն օժտված է անսահմանափակ իշխանությամբ:

Ըստ պետական կառուցվածքի պետությունները լինում են միասնական (ունիտար կամ պարզ), դաշնային (ֆեդերատիվ կամ բարդ) և համադաշնային (կոնֆեդերացիա):
Ներկայումս միակ համադաշնային պետությունը Շվեյցարիան է և նրա կազմում գտնվող յուրաքանչյուր վարչաքաղաքական միավոր իրավունք ունի իրեն անկախ հռչակելու ցանկացած պահի, որը հենց տարբերում է համադաշնային և պարզապես դաշնային կառուցվածք ունեցող երկրները: Ունիտար են ՀՀ-ն, Թուրքիան, Իտալիան, Ֆրանսիան, Հունգարիան: Միասնական պետությունների տարածքը ենթարկվում է վարչական բաժանման, և գործում է մեկ Սահմանադրություն: Ի տարբերություն վերջիններիս՝ դաշնային պետությունների տարածքը ենթարկվում է վարչաքաղաքական բաժանման, որտեղ վարչական միավորներից բացի կան նաև «կիսաանկախ» տարածքներ: Դրանք կարող են ունենալ տեղական օրենքներ, սահմանադրություն՝ միաժամանակ ենթարկվելով դաշնության սահմանադրությանը:
 
Դաշնային են Բելգիան, Բրազիլիան, Հնդկաստանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ը: Կոնֆեդերացիա է Շվեյցարիան: Կոնֆեդերացիա դառնալու միտում ունեն ԵՄ-ը, ԱՊՀ-ն:
 
ՊետությունԿառավարման ձև
Անդորրախորհրդարանական միապետություն
Անտիգուա և Բարբուդապետության ղեկավարը բրիտանական միապետն է
Բահամներպետության ղեկավարը բրիտանական միապետն է
Բարբադոսպետության ղեկավարը բրիտանական միապետն է
Բահրեյնսահմանադրական միապետություն
Բելիզպետության ղեկավարը բրիտանական միապետն է
Բելգիասահմանադրական միապետություն
Բրունեյբացարձակ միապետություն
Բութանսահմանադրական միապետություն
Վատիկանբացարձակ միապետություն
Մեծ Բրիտանիասահմանադրական միապետություն
Գրենադապետության ղեկավարը բրիտանական միապետն է
Դանիասահմանադրական միապետություն
Հորդանանսահմանադրական միապետություն
Իսպանիասահմանադրական միապետություն
Կամբոջասահմանադրական միապետություն
Պատասխան
 
Պատասխան
ՊետությունԿառավարման ձև
Կանադապետության ղեկավարը բրիտանական միապետն է
Քուվեյթսահմանադրական միապետություն
Լեսոտոսահմանադրական միապետություն
Լիխտենշտեյնսահմանադրական միապետություն
Մալայզիասահմանադրական միապետություն
Լյուքսեմբուրգսահմանադրական միապետություն
Մարոկկոսահմանադրական միապետություն
Մոնակոսահմանադրական միապետություն
Նիդերլանդներսահմանադրական միապետություն
Նոր Զելանդիասահմանադրական միապետություն
Նորվեգիասահմանադրական միապետություն
Օմանբացարձակ միապետություն
Պապուա Նոր Գվինեապետության ղեկավարը բրիտանական միապետն է
Սաուդյան Արաբիաբացարձակ միապետություն
Սվազիլենդսահմանադրական միապետություն
Արաբական Միացյալ Էմիրություններբացարձակ միապետություն
 
Վինձորների արքայական ընտանիքը «ղեկավարում է» սահմանադրական միապետություն հանդիսացող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը: Վերջինս ունի միասնական պետական կառուցվածք:

royal-family-1024x436.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)