Աշխարհի բնակչության կրոնական կազմը
Աշխարհի բնակչության կրոնական կազմը: Քրիստոնեություն: Մահմեդականություն: Բուդդայականություն
  
Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետևորդներ ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Քանի որ այս կրոնների հետևորդները բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ են, դրանք համարվում են համաշխարհային կրոններ։
Քրիստոնեություն դավանում է ավելի քան \(1,9\) մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարա­վային և Կենտրոնական Աֆրիկայում և Ասիայի մի շարք երկրներում (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, ԱՄՆ և այլն)։
 
Ուշադրություն
Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն։ Գլխավոր ուղղություններն են կաթոլիկությունը, ուղղափառությունը և բողոքականությունը:
  
Մահմեդականություն դավանողների թիվը շուրջ \(1,2\) մլրդ է։ Նրանք հիմնականում բնակվում են Հյուսիսային Աֆրիկայում և Հարավարևմտյան, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում (Մարոկկո, Եգիպտոս, Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Պակիստան և այլն)։
 
Ուշադրություն
Նրա երկու ուղղություններն են սուննիզմը (օր.՝ Թուրքիա) և շիիզմը (օր.՝ Իրան)։ Մահմեդա­կանների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է:
Մահմեդականները մզկիթում նամազի ժամանակ
 
Image_4643.jpg
 
Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը), որի հետևորդների թիվն աշխարհում հասնում է շուրջ \(500\) մլն-­ի: Դրա տարածման գլխավոր տարածաշրջաններն են Հարավարևելյան և Արևելյան Ասիան (Թաիլանդ, Մյանմար, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան և այլն) ու Մոնղոլիան։  
 
Բուդդայականները տաճարում
 
1400062002_macha-bucha-general.jpg
Աշխարհի բնակչության կրոնական կազմի քարտեզն է, որտեղ ներկայացված են համաշխարհային կրոնները:
 
Աշխարհի բնակչության կրոնական կազմը.jpg  
Ի տարբերություն համաշխարհային կրոնների` մյուսները սահմանափակ տարածում ունեն և հայտնի են որպես ազգային կամ տեղական կրոններ։
Դրանցից համեմատաբար մեծաթիվ հետևորդներ ունեն հինդուիզմը (Հնդկաստան), կոնֆուցիականությունն ու դաոսիզմը (Չինաստան), սինտոիզմը (Ճա­պոնիա):
Հնագույն կրոններից է հուդայականությունը, որի դավանորդները հրեա­ներն են, և որը համարվում է Իսրայելի պետական կրոնը։
Աշխարհում կան նաև աթեիստներ (ովքեր որևէ աստծո գոյությունը չեն ընդունում) և բնապաշտներ (աստվածացնում են բնության երևույթները, կենդանիներին կամ բույսերին):
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008 
http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1297
https://www.youtube.com/watch?v=bi0xynm9Wro