Աշխարհի բնական ռեսուրսները և նրանց տեսակները
Բնական ռեսուրսներ: Դասակարգումը: Օգտակար հանածոներ
  
Ներկայումս մարդկության կողմից օգտագործվում են հազարավոր բնական ռեսուրսներ, որոնք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների:

Ըստ բնական ռեսուրսների նկատմամբ մարդկանց պահանջարկի առանձնացվում են՝

•  մարդկանց կենսական անհրաժեշտության ռեսուրսները: Օրինակ՝ օդը և ջուրը, որոնք ուղղակի անհրաժեշտ են մարդու կյանքի համար,
•  արտադրական նշանակության բնական ռեսուրսները, այսինքն` արտադրության մեջ որպես հումք կամ վառելիք օգտագործվող ռեսուրսները:
Դրանք են, օրինակ, նավթը, ածուխը, մետաղների հանքաքարը, կրաքարը, տուֆը և այլն,
•  մարդկանց համար առողջարարական­ -կազդուրիչ, հոգևոր, գեղագիտական գրավչություն ունեցող ռեսուրսները (հանքային բուժիչ ջրեր, լողափեր, բնության հուշարձաններ և այլն):
 
բնական ռես-ըստ ծագման.jpg
Տարածված է նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման և վերականգնման հատկանիշի, որի համաձայն առանձնացնում են անսպառ (կամ չսպառվող) և սպառվող (վերականգնվող և չվերականգնվող) ռեսուրսներ:
 
Ուշադրություն
Գործնականում անսպառ են բոլոր այն ռեսուրսները, որոնք մշտապես համալրվում են Արեգակից և Երկրի ընդերքից (արեգակնային, քամու, մակընթացության, երկրաջերմային էներգիաները): 
Վերականգնվող են կենսաբանական (բուսական և կենդանական) ռեսուրսները: Այս ռեսուրսները հիմնականում վերականգնվում են այն դեպքում, երբ ոչնչացված չեն վերականգնաման համար անհրաժեշտ նվազագույն քանակությամբ առանձնյակները: Հայտնի է հատկապես պանդայի պահպանության օրինակը, երբ Չինաստանի կառավարության համակարգված աշխատանքի արդյունքում այս հազվագյուտ տեսակը փրկվեց ոչնչացումից: 
Օրինակ
Եթե չորային տարածքում անտառն ամբողջությամբ հատենք, ապա բնության մյուս տարրերի ու երևույթների՝ հողերի, միկրոկլիմայի, օրգանական աշխարհի հետ այնպիսի  անդառնալի փոփոխություններ տեղի կունենան, որ անտառի վերականգնումը նույնիսկ անհնար կդառնա: Մինչդեռ խոնավ արևադարձային կամ հասարակածային կլիմայի պայմաններում անտառները վերականգնվում են անհամեմատ հեշտ և արագ:
Ուշադրություն
Սպառվող և չվերականգնվող են բոլոր տեսակի հանքային ռեսուրսները (օգտակար հանածոներ):
Օգտակար հանածոները կամ հանքային ռեսուրսները երկրակեղևի օրգանական և անօրգանական ծագման ապարներն են, որոնք ըստ ծագման լինում են հրային կամ մագմատիկ, նստվածքային (օրգանական և անօգանական), փոխակերպային կամ մետամորֆային:
 
Օգտակար հանածոների խմբերը
 
հրային, օր՝ տուֆ, բազալտ, խարամ, անդեզիտ և այլն
 նստվածքային՝ նավթ, բնական գազ, տորֆ, այրվող թերթաքար (oրգանական), կերակրի աղ, կավ, ավազ  (անoրգանական):փոխակերպային (մարմար, գնեյս)
տուֆ
Graphic29_2.jpg
նավթБез названия.jpg
մարմարmarbles_slabs_morwad.jpg
 
Հետևաբար՝ պետք է շատ խնայողաբար օգտագործել բնության այս «պարգևները»:
Ըստ առաջացման (ծագման) բնույթի առանձնացվում են հանքային (օգտակար հանածոներ), հողային, կենսաբանական (բուսական և կենդանական), ջրային, կլիմայական, ինչպես նաև հանգստի (ռեկրեացիոն) ռեսուրսներ:
Հատուկ տիպի ռեսուրս է հողը, որն ըստ էության վերականգնվող ռեսուրս է: Բայց այդ վերականգնումը չափազանց դանդաղ է ընթանում: Ընդամենը 1 սմ հաստության շերտի գոյացման համար երբեմն պահանջվում են հարյուրավոր տարիներ:
 
բնակ.ռես-ըստ սպառման.jpg
Հողն անհրաժեշտ հիմք է կենսոլորտի գոյության ու զարգացման, ինչպես նաև մարդկությանը  սննդով ապահովող գյուղատնտեսության զարգացման համար: Մշակովի հողերը տալիս են  մարդկությանը անհրաժեշտ սննդամթերքի 88%-­ը, որպես արոտավայրեր օգտագործվող հողերը` 10%-­ը, իսկ մնացած 2%-­ը բաժին է ընկնում անտառներին:
Գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտ նախադրյալ են բույսերի աճն ու զարգացումն ապահովող կլիմայական պայմանները (ջերմության քանակն ու տարեկան ընթացքը,  տեղումների քանակը, դրա սեզոնային բաշխումը): Կլիմայական պայմաններով են որոշվում տարբեր մշակաբույսերի տարածման սահմանները:
 
Ստորև տրված են բնական ռեսուրսների մի քանի նմուշներ:
 
ագաթ.jpg
ագաթ
 1487671853_ac886598e0536ff4c6ec288a8d29afe7.jpg 
զմրուխտ      
 rtut.jpg
սնդիկ 
shutterstock_360842810.jpg
կավ      
торф_низинный.jpg
տորֆ
neft4.jpg
նավթ
Screenshot_1.png
տուֆ
sulfur-eecue_22855_hstg_l.jpg
ծծումբ
07031_20120901_1068366023.jpg
կենսաբանական ռեսուրսներ
shutterstock_130568990.jpg
մակընթացային էներգիա
shutterstock_520019620.jpg
արեգակնային էներգիա
 shutterstock_137923883.jpg
հողային ռեսուրս
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008