Եվրասիայի աշխարհագրական դիրքը
Ուշադրություն
Եվրասիան հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ամենաերկարաձգված մայրցամաքն է:
Նրա ծայրակետերն են. հյուսիսային- Չելյուսկին (Թայմիր թերակղզու տարածքում), հարավային- Պիայ (Մալակկա թերակղզու տարածքում), արևմտյան- Ռոկա (Պիրենեյան թերակղզու տարածքում), արևելյան- Դեժնյով (Չուկոտյան թերակղզու տարածքում):
 
Eurasia-cayraketer-koordinatner.jpg
Եվրասիայի ծայրակետերը
  
Եվրասիա մայրցամաքը միաժամանակ գտնվում է երեք կիսագնդերում, քանի որ նրա ամբողջ տարածքը հյուսիսային կիսագնդում է, իսկ Գրինվիչի միջօրեականը անցնում է Եվրասիայի արևմտյան մասով: Այսպիսով, տարածքի մեծ մասը մնում է արևելյան կիսագնդում, իսկ փոքր մասը՝ արևմտյան:  
 
Ուշադրություն
Հետաքրքիրն այն է, որ Եվրասիա մայրցամաքի զգալի մասը կազմող Ասիա աշխարհամասի որոշ կղզիներ հասարակածից հարավ են գտնվում, իսկ աշխարհամասի հյուսիս-արևելքը՝ \(18\)\(0\)° միջօրեականից արևելք, այսինքն արևմտյան կիսագնդում: Այսպիսով, ստացվում է, որ Եվրասիա մայրցամաքը և Եվրոպա աշխարհամասերը միաժամանակ երեք կիսագնդերում են գտնվում, իսկ Ասիա աշխարհամասը՝ բոլոր չորս:
Ընդ որում Եվրասիան միակ մայրցամաքն է, որը շրջապատված է բոլոր \(4\) օվկիանոսներով:
Մայրցամաքը հարավ-արևմուտքում, Եվրոպայի հարավային հատվածում սահմանակցում է Աֆրիկային, իսկ հյուսիս-արևելքում՝ Հյուսիսային Ամերիկային: Ասիան իր հերթին հարավ-արևելքում սահմանակցում է Ավստրալիա մայրցամաքին, ինչի շնորհիվ ասում ենք, որ Եվրասիան ամենաշատ հարևաններ ունեցող մայրցամաքն է:
 
4.jpg
Եվրասիայի աշխարհագրական դիրքը
 
Քանի որ Եվրասիայի տարածքում գտնվում է երկու աշխարհամաս՝ Եվրոպան և Ասիան, նրանց միջև տարված է պայմանական սահման: 
 
Ուշադրություն
Բաժանարար գիծը հյուսիսից-հարավ ուղղությամբ անցնում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Ուրալ կամ Էմբա գետերով, Մերձկասպյան ցածրավայրով, Կումա-Մանիչի իջվածքով, Ազովի ծովով, Կերչի նեղուցով, Սև ծովով, Բոսֆորի նեղուցով, Մարմարա ծովով, Դարդանելի նեղուցով, Էգեյան ծովով, որը Միջերկրական ծովի մաս է, հետևաբար բաժանարար գծի վերջին օբյեկտը Միջերկրական ծովն է:
Եվրասիայի ափագիծը: Եվրոպա
Եվրասիայի ափագիծը բավական շատ է մասնատված ամբողջ երկայնքով, քանի որ մայրցամաքը անցել է ձևավորման երկարատև և բարդ գործընթաց, իսկ հյուսիսային ափերի ձևավորման գործում մեծ է եղել նաև սառցադաշտերի ազդեցությունը:
Նման մեծ բազմազանության ընկալման համար դիտարկենք Եվրոպա և Ասիա աշխարհամասերն առանձին-առանձին:
 
Europe fiz.jpg
Եվրոպա
 
Եվրոպայի հյուսիսում նշանավոր կղզիներն են, հրաբխային ծագման Իսլանդիան, որը լավաների հոսքի շնորհիվ պարբերաբար ընդարձակում է իր տարածքը: Այն Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից: Ֆրանսիայից հյուսիս գտնվում են Իռլանդիա և Մեծ Բրիտանիա կղզիները, որոնց միջև տարածվում է Իռլանդական ծովը: Մեծ Բրիտանիա կղզին մայրցամաքից բաժանվում է Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներով և ամբողջությամբ պատկանում է Մեծ Բրիտանիայի թագավորությանը, իսկ Իռլանդիա կղզու միայն հյուսիսային հատվածն է մտնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ: Այս կղզիներից հյուսիս են տարածվում Շետլանդական և Ֆարերյան կղզիները: Վերջինիս տարածքում է ձևավորվել Ֆարերյան կղզիներ անկախ պետությունը: Եվրոպայի արևմուտքում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան հատվածում է գտնվում Բրետան թերակղզին, որի և Պիրենեյան թերակղզու միջև է տարածվում Բիսկայան ծոցը:
 
EuroTunnel.jpg
Եվրոթունելի մուտքը: Լա Մանշ նեղուցի տարածքով է անցնում ստորջրյա երկաթուղային և ավտոմոբիլային հանրահայտ Եվրոթունելը, որը կապում է Մեծ Բրիտանիան Ֆրանսիային
  
Բրիտանական կղզիներից հյուսիս՝ Իսլանդիայի և Սկանդինավյան թերակղզու միջև է տարածվում Նորվեգական ծովը, իսկ դրանից հարավ՝ Մեծ Բրիտանիայի և Սկանդինավյան ու Յուտլանդիա թերակղզիների միջև՝ Հյուսիսային ծովը, որը հայտնի է իր նավթի և ձկան պաշարներով: Ի դեպ Սկանդինավյան թերակղզին ամենախոշորն է աշխարհամասում: Նրանից դեպի արևելք Սպիտակ ծովն է, որը եզերում է Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Կոլա թերակղզին: Եվրոպայի Հյուսիս-արևելքում, Կոլա թերակղզուց արևելք տարածվում է Բարենցի ծովը, որը եզրավորվում է Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Նոր Երկիր կղզիներովԿոլան և Սկանդինավյան թերակղզին միասին ունեն թռիչք կատարող վագրի տեսք: Սկանդինավյան թերակղզին իր հերթին եզրավորում է Բալթիկ ծովը, որի տարածքում առանձնացնում են Բոտնիկական, Ռիգայի և Ֆիննական ծոցերը: Վերջինիս ափին է Սանկտ Պետերբուրգը: 
 
Peterburg.jpg
Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի ափին գտնվող Սանկտ Պետերբուրգը հաճախ կոչում են հյուսիսային Վենետիկ
  
Հյուսիսային և Բալթիկ ծովերի միջև՝ Սկանդինավյան թերակղզուց հարավ գտնվում է Յուտլանդիա թերակղզին, որի վրա տեղակայված է Դանիա պետությունը և որից հարավ՝ Գերմանիայի տարածքում, փորվել է Հյուսիսային ծովը Բալթիկ ծովին միացնող Քիլի ջրանցքը, որը մի քանի անգամ կրճատում է նավերի ճանապարհը, քանի որ մինչ այդ ջրանցքի կառուցումը նրանք ստիպված էին շրջանցել Յուտլանդիա թերակղզին հյուսիսից՝ անցնելով Սկագերակ, Կատտեգատ և Էրեսուն նեղուցներով:
 
Eressun.jpg
Չնայած Քիլի ջրանցքի կառուցմանը, Էրեսունի նեղուցը մնում է Եվրոպայի ամենածանրաբեռնված ջրային ուղիներից մեկը: Նկարում երևում է նեղուցով անցնող Շվեդիան Դանիային միացնող կամուրջը, որը վերջին հատվածում վերածվում է ստորջրյա թունելի
 
Եվրոպայի հարավի ամենախոշոր ծովն է Միջերկրականը, որի կազմում առանձնացնում են մի շարք ծովեր. Լիգուրյան, Տիրենյան, Ադրիատիկ, Էգեյան և Հոնեական: Եվրոպայի հարավը՝ Միջերկրական ծովի ավազանը, նույնպես հարուստ է խոշոր կղզիներով և թերակղզիներով: Այսպես, Բալեարյան կղզիները պատկանում են Իսպանիային, Կորսիկա կղզին՝ Ֆրանսիային, Սիցիլիա և Սարդինիա կղզիները՝ Իտալիային, իսկ Սիցիլիա կղզուց հարավ գտնվող Մալթա կղզին յուրօրինակ մշակույթով համանուն անկախ պետության տարածքն է: Այն մոտ \(100\) անգամ ավելի փոքր է, քան Հայաստանի Հանրապետությունը, սակայն իր մշակութային և ճարտարապետական առանձնահատկություններով Եվրոպայում շատ ավելի հանրահայտ է: Մյուս կղզիները նույնպես պակաս առանձնահատուկ չեն: Եթե Բալեարյան կղզիները հայտնի են իրենց զվարճանքի ինդուստրիայով, որով գրավում են Եվրոպայի զվարճասեր երիտասարդությանը, ապա Սիցիլիան և Կորսիկան ավելի հայտնի են իրենց մաֆիայով և ըմբոստ ժողովրդով, որոնք հիմնականում չեն ենթարկվում ո՛չ Իտալիայի, ո՛չ էլ Ֆրանսիայի կառավարություններին և ունեն հարուստ ազգային մշակույթ: Ի դեպ, Կորսիկան նաև հանդիսանում է Նապոլեոն Բոնապարտի ծննդավայրը: Միջերկրական ծովի ավազանին են պատկանում երեք խոշոր թերակղզիներ՝ Պիրենեյանը, որի ափերի մոտ են Բալեարյան կղզիները, Ապենինյանը, որի արևելքում Ադրիատիկ ծովն է, իսկ արևմուտքում՝ Տիրենյանը և որը երկարաճիտ կոշիկ է հիշեցնում: Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև է գտնվում Մեսինայի նեղուցը: Երրորդ խոշոր թերակղզին է Բալկանյանը, որի վրա է գտնվում Հունաստանը և որի արևելյան ափերը ողողում է Էգեյան ծովը: Բալկանյան թերակղզու հարավ-արևելքում է տարածվում Կրետե կղզին, որը պատկանում է Հունաստանին և նույնպես հանրահայտ զբոսաշրջային վայր է:
 
Malta2.jpgMalta1.jpg
Փոքրիկ Մալթայի ինչպես գյուղերը (ձախից), այնպես էլ քաղաքները (աջից) ապրում են տուրիզմով, ինչը բնորոշ է Միջերկրական ծովի ամբողջ ավազանին
 
Էգեյան ծովից հյուսիս է գտնվում աշխարհի ամենափոքր ծովը՝ Մարմարան, որին Էգեյան ծովից հասնելու համար  անհրաժեշտ է նավարկել Դարդանելի նեղուցով, իսկ Սև ծովի կողմից՝ Բոսֆոր նեղուցով: Երկու նեղուցներն էլ գտնվում են Թուրքիայի ափերին: Մարմարա ծովից հյուսիս ծծմբաջրածնով թունավորված Սև ծովն է, որի \(200\) մ խորություններից սկսած թունավորման պատճառով բուսակենդանական աշխարհը բացակայում է: Սև ծովից հյուսիս է գտնվում աշխարհի ամենածանծաղ ծովը՝ Ազովը: Սև ծովի ավազանում ամենախոշորը Ռուսաստանի տիրապետության ներքո գտնվող Ղրիմի թերակղզին է, որի արևելյան մասում է գտնվում Կերչի թերակղզին և Կերչի նեղուցը, որը կապում է Սև և Ազովի ծովերը: 
 
Bosphorus.jpg
Ներկայիս Ստամբուլ (նախկինում Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս) քաղաքում է գտնվում Եվրոպան Ասիային կապող այս կամուրջը, որն անցնում է Բոսֆորի նեղուցի վրայով