Ուրախությամբ ազդարարում ենք «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի պաշտոնական ավարտը։
Երկրորդ փուլ անցած մեր 15 գիտունները պատվով անցան նաև առկա ձևաչափով փուլը, ցուցաբերեցին իրենց գիտելիքներն ու նպատակասլացությունը։ Ոգևորված և հուզված էին ինչպես աշակերտները, այնպես էլ ծնողները։
Քանի որ «ԻմԴպրոց» թիմի գերնպատակն էր թափանցիկ ու օբյեկտիվ մրցույթի անցկացումը, ամեն ինչ տեղի ունեցավ ծնողների և հյուրերի ներկայությամբ։
Բոլոր մասնակիցներն էլ արժանի էին հաղթանակի, սակայն մրցույթն ուներ իր կանոնները և թեժ պայքարի արդյունքում, ի վերջո, որոշվեցին մրցանակակիրները։
Այս ամենի ամենամեծ նվաճումն այն է, որ մրցակցությունը տեղի է ունեցել միայն ու միայն գիտելիքի դաշտում և հուսով ենք, որ բոլոր մասնակիցներն էլ ինչ-որ բան քաղեցին այս ջերմ ու բովանդակալից հանդիպումից։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մրցույթի գլխավոր հովանավոր «Think Engineering» ռոբոտաշինության և ծրագրավորման կենտրոնին 1-ին և 2-րդ հորիզոնականների մրցանակները տրամադրելու և մեր մրցույթին աջակցելու համար։
Եկեք ծանոթանանք մեր փոքրիկ մրցանակակիրների ցանկին և ևս մեկ անգամ շնորհավորենք բոլոր մասնակիցներին, ծնողներին ու իհարկե իրենց ուսուցիչներին։
1-ին հորիզոնական |
Թամազյան Նարեկ |
2-րդ հորիզոնական |
Դոշտոյան Իրինա |
3-րդ հորիզոնական |
Հարությունյան Ռոբերտ |
4-րդ հորիզոնական |
Կարինե Հակոբյան |
5-րդ հորիզոնական |
Նելլի Գալստյան |
6-րդ հորիզոնական |
Յուրի Թունյան |