Մրցույթի արդյունքների ամփոփում

«ԻմԴպրոց»-ի կազմակերպած արդար, թափանցիկ և միևնույն ժամանակ մեծամասշտաբ մրցույթները թե՛ աշակերտների և թե՛ ուսուցիչների համար մեծ նշանակություն ունեն և նպաստում են ողջ ուսումնական տարվա ընթացքում ձեռքբերված գիտելիքների ստուգմանը, մոտիվացիայի բարձրացմանը, առողջ մրցակցությանը և առաջընթացի գրանցմանը։

Մրցույթները ոչ միայն ամրապնդում են արդեն իսկ ձեռք բերված գիտելիքները, այլև ստեղծում են բացառապես նոր որակներ ու արժեքներ, ինչպիսիք են ինքնակրթությունը, առողջ մրցակցությունը, թիմային աշխատանքը և հաղթանակի ձգտումը։

2022-2023 ուստարվա մաթեմատիկա առարկայի մրցույթն իր շուրջը համախմբեց հարյուրավոր դասարանների աշակերտների և ուսուցիչների։

«ԻմԴպրոց»-ը շնորհավորում է բոլոր մասնակիցներին: Ձեր մասնակցությունն արդեն իսկ մեծ հաղթանակ է, որի հիմնական գրավականը համախմբված աշխատանքն էր, որ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ցույց տվեց տպավորիչ արդյունքներ:

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում և ի սրտե շնորհավորում ենք մասնակից դպրոցների ղեկավար կազմերին և ուսուցիչներին՝ մեզ վստահելու, մեզ հետ համագործակցելու և աշակերտների հետ անձնվեր աշխատանքի համար։

Հիշեցնենք, որ մրցույթն անց է կացվել «Մաթեմատիկա» առարկայից՝ 2022-2023 ուստարվա 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ (ներկայիս 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ) դասարանների աշակերտների միջև: Մրցույթի հաղթողները որոշվել են ստուգիչ թեստի միջոցով, որը համապատասխանում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված առարկայական ծրագրերին և չափորոշիչներին:

Ստորև ներկայացնում ենք լավագույն տասնյակում հայտնված 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և  7-րդ դասարանների արդյունքները։ Քանի որ 8-րդ (ներկայիս 9-րդ) դասարաններից մրցույթին մասնակցել են թվով 4 դասարաններ, ԻմԴպրոց թիմը որոշում է կայացրել սահմանել մեկ հաղթող դասարան, հետևաբար 8-րդ դասարանի դեպքում կհրապարակվի ոչ թե տասնյակ, այլ մասնակից 4 դասարանների արդյունքները։
 

Ցուցակում նշված են տասնյակների 2023-2024 ուստարվա համապատասխան դասարանները (4-9-րդ դասարաններ), սակայն հիշեցնենք, որ թեստը գրել են 2022-2023 ուստարվա 3-8-րդ դասարանների ծրագրային նյութերի հիման վրա։

Մրցանակային տեղ զբաղեցրած դասարանների աշակերտները, ուսուցիչները և տվյալ դպրոցների տնօրենները շուտով կհրավիրվեն մրցանակաբաշխության միջոցառմանը։

 

Հրապարակված է