Կրթությունը ապագայի բանալին է․ հոկտեմբերի 12-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նրանք, ովքեր անհաշտ են ներկա իրականության հետ և նրանց համար ևս կրթությունը շարունակում է մնալ առաջնահերթություն։
Հանդիպմանը քննարկվեցին կրթության արդիականացմանն առնչվող հրատապ հարցեր։ Մեր նպատակն է բարելավել ուսուցման որակը և ապագա սերունդներին պատրաստել առջևում սպասվող մարտահրավերներին:
ԻմԴպրոց թիմը կիսվեց իր հիմնական նպատակներով և դրանց հասնելու ճանապարհով.
Կրթության վերափոխում.
Սա նշանակում է դասասենյակում ժամանակակից տեխնոլոգիաների ինտեգրում, ինտերակտիվ բովանդակության ստեղծում և որ ամենակարևորն է՝ միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա, որ իր կարծիքը կարևոր է, իսկ սովորելը անհրաժեշտ:
Կրթությունը որպես կենդանի օրգանիզմ.
Մենք կարծում ենք, որ կրթությունը պետք է մշտապես զարգանա՝ հարմարվելով ժամանակակից պահանջներին և տեխնոլոգիաներին։
Համահայկական կրթական հարթակ.
Մենք նպատակադրվել ենք ստեղծել միասնական կրթական հարթակ, որը կմիավորի կրթական ռեսուրսները բոլոր հայ ուսանողների համար՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում են բնակվում:
Համաշխարհային կրթական հարթակ.
Մեր նպատակն է ապահովել որակյալ կրթություն ողջ աշխարհին: Հարթակը կարող է դառնալ կրթական հնարավորությունները աշխատաշուկայի իրական կարիքների հետ կապող կամուրջ և խթան հաղորդել տնտեսական աճին և սոցիալական առաջընթացի ամբողջ աշխարհում։
Հանդիպման երկրորդ մասում կնքվեցին համագործակցության պայմանագրեր, որոնք կօգնեն մեզ ինտեգրել տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ և մեծացնել հարթակի առարկայացանկը․
Հպարտ ենք հայտարարել EdPad Armenia-ի հետ համագործակցության մասին, որը մեզ թույլ կտա բարելավել դպրոցներում տեխնիկական սարքավորումները և արդյունավետ օգտագործել տեխնոլոգիաները կրթության մեջ:
Հուշագիր ստորագրվեց նաև Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ՝ մեր հարթակը չինական լեզվի և մշակույթի մասին կրթական նյութերով հարստացնելու համար։
Շնորհակալություն մեզ հետ լինելու համար: