Շնորհավոր Սեպտեմբերի 1

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

ԻմԴպրոց թիմը ջերմորեն շնորհավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթում, որ այն յուրաքանչյուրիս համար լինի հնարավորությունների, զարգացման ու նորանոր ձեռքբերումների ու նվաճումների տարի։
Կրթությունը մի ընդհանուր ու անվերջ ճամփորդություն է, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր դերն ու նշանակությունը։ Բոլորս միասին ստեղծում ենք մի միջավայր, որտեղ զարգանում է հետաքրքրասիրությունը, ծաղկում է նորարարությունն ու իրակականում են երազանքները։
Ուստի եկեք ընդունենք առկա մարտահրավերները, ձգտենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու մեր ներդրումն ունենանք կրթության զարգացման, պատասխանատու և խելացի քաղաքացիների ձևավորման կարևորագույն գործում։

Հրապարակված է