Սիրելի՛ օգտատերեր,
«ԻմԴպրոց» թիմը որոշել է հետաքրքիր և հիշարժան դարձնել նոր ուսումնական տարվա մեկնարկը և կազմակերպում է բացառիկ խաղարկություն, որին կարող են մասնակցել 3-9-րդ դասարաններում սովորող բոլոր աշակերտները։ Խաղարկության գլխավոր մրցանակը Samsung Galaxy Tab A8 EdPad կրթական պլանշետն է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ․ Մասնակցությունն անվճար է բոլորի համար․
Միայն սեպտեմբերի 4-ին կայքի բոլոր առարկաները բաց են լինելու 3-9-րդ դասարանների բոլոր աշակերտների համար՝ անկախ ԻՄ+ բաժանորդագրության առկայությունից։
Մասնակցության պայմաններ
Սեպտեմբերի 4-ին աշակերտը պետք է մուտք գործի imdproc.am կայքի իր պրոֆիլ և լուծի առաջադրանքներ իր դասարանին համապատասխան առարկաներից ցանկացածից՝ հավաքելով ԹՈՓ միավորներ։
Խաղարկությանը կմասնակցեն այն աշակերտները, ովքեր այդ օրը կհավաքեն հետևյալ քանակության ԹՈՓ միավորներ՝
3-4 դասարանների աշակերտներ - առնվազն 50 ԹՈՓ միավոր
5-9-րդ դասարանների աշակերտներ - առնվազն 150 ԹՈՓ միավոր։
Հիշեցում՝ խաղարկությանը կարող են մասնակցել միայն ՀՀ պետական հանրակրթական դպրոցների աշակերտները (մասնավոր և թեքումով դպրոցների աշակերտները չեն կարող մասնակցել)։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ին, մեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում միասին կպարզենք հաջողակ աշակերտի անունը՝ պատահականության սկզբունքով ընտրելով բոլոր մասնակիցների միջից։
Դե ինչ, ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունն ու մաղթում գիտելիքահեն ուսումնական տարի։