«ԻմԴպրոց»-ը Think Engineering ռոբոտաշինության և ծրագրավորման դպրոցի հետ համատեղ կազմակերպում է մրցույթ մաթեմատիկա առարկայից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների համար։
Մրցույթի նպատակն է երեխաների մոտ զարգացնել մաթեմատիկական և տրամաբանական ունակությունները, սովորելու գործընթացը դարձնել հետաքրքիր և նորարար:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Մրցույթը բաղկացած է 2 փուլից․
1-ին փուլը աշակերտները գրելու են առցանց ձևաչափով՝ «ԻմԴպրոց» կայքի միջոցով։
Մրցութային թեստը բաղկացած է լինելու տվյալ դասարանների մաթեմատիկա առարկայի ծրագրային նյութին համապատասխան առաջադրանքներից և տրամաբանական խնդիրներից։
Այս փուլի արդյունքում լավագույն արդյունք ցուցաբերած 15 աշակերտների անունները կհրապարակվեն, և նրանք կհրավիրվեն մասնակցելու 2-րդ փուլին՝ առկա ձևաչափով։
2–րդ փուլի արդյունքներով որոշվելու են հաղթողները։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
1-ին հորիզոնական – Apple Iphone 14
2-րդ հորիզոնական - Անլար ականջակալ և ծրագրավորման և ռոբոտաշինության անգլիական սարք BBC MICROBIT՝ իր հայերեն վիդեոդասերով
3-րդ հորիզոնական - անլար ականջակալ
4-րդ հորիզոնական - անլար ականջակալ
5-րդ հորիզոնական - անլար ականջակալ
6-րդ հորիզոնական - անլար ականջակալ
2-րդ փուլ անցած բոլոր 15 աշակերտները կստանան պատվորգրեր «ԻմԴպրոց»-ի կողմից։
ԳՐԱՆՑՈՒՄ
Մրցույթին մասնակցելու համար պարտադիր է գրանցված լինել imdproc.am կայքում (եթե դեռ գրանցված չեք) և լրացնել մասնակցության հայտը։
- Եթե արդեն իսկ գրանցված եք imdproc.am կայքում և առնվազն մինչև ուստարվա ավարտը (մայիսի 31) ակտիվ է Ձեր ԻՄ+ բաժանորդագրությունը, ապա պետք է լրացնեք մրցույթի մասնակցության հայտը և մրցույթին կմասնակցեք լիովին անվճար։
- Եթե գրանցված եք կայքում, սակայն չունեք ԻՄ+ բաժանորդագրություն, մուտք գործեք Ձեր պրոֆիլ, ԻՄ+ բաժանորդագրություն բաժնից կատարեք մասնակցության վճարը՝ 1500 դրամ, այնուհետև լրացնեք մասնակցության հայտը։
- Մասնակցության վճարը (1500 դրամ) կատարելու դեպքում կստանաք նաև նվեր Իմ+ բաժանորդագրություն՝ 2 օրով։
- Եթե դեռևս գրանցված չեք կայքում, ապա հետևեք վիդեո-ուղեցույցի քայլերին, գրանցվեք կայքում, կատարեք վճարումը և լրացրեք հայտը։
Ուղեցույցը կարող եք տեսնել այստեղ։
Հատուկ առաջարկ՝
Վճարեք ընդամենը 4500 դրամ, ստացեք 1 տարվա Իմ+ բաժանորդագրություն և մրցույթի մասնակցության հնարավորություն։
7000+1500=8500-ի փոխարեն կվճարեք ընդամենը 4500 դրամ։