Ամենամսյա ԹՈՓ խաղարկություններն այս կիսամյակի ընթացքում սիրվեցին բոլորիդ կողմից և, իհարկե, կկրեն շարունակական բնույթ, սակայն, հաշվի առնելով ձեր բոլոր առաջարկները, ընթացակարգում կատարել ենք որոշակի փոփոխություններ, որոնց արդյունքում կունենանք նոր ու ավելի ընդգրկուն ձևաչափ․
Լուծելով առաջադրանքներ և հավաքելով ԹՈՓ միավորներ՝ Ձեր պրոֆիլում յուրաքանչյուր առարկայից կստանաք պատվոգրեր, որոնցում նշված կլինեն յուրացվածության տոկոսները։
Ամեն ամիս կայքում հրապարակվելու են առարկաների յուրացվածության տոկոսների նվազագույն շեմերը՝ համաձայնեցված առարկայական պլաններին։
Եթե հաղթահարեք տվյալ ամսվա համար հայտարարված յուրացվածության տոկոսի նվազագույն շեմերը և ունենաք համապատասխան թվով պատվոգրեր, ավտոմատ կերպով կմասնակցեք այդ ամսվա ԹՈՓ խաղարկությանը։
Քանի որ յուրաքանչյուր դասարանի համար կայքում եղած առարկաների քանակը տարբեր է, ԹՈՓ խաղարկություններին մասնակցելու համար պետք է հավաքել պատվոգրեր ըստ հետևյալ սանդղակի՝
2-րդ դասարան - առնվազն 1 առարկայից պատվոգիր
3-րդ դասարան - առնվազն 1 առարկայից պատվոգիր
4-րդ դասարան - առնվազն 1 առարկայից պատվոգիր
5-րդ դասարան - առնվազն 2 առարկայից պատվոգիր
6-րդ դասարան - առնվազն 2 առարկայից պատվոգիր
7-րդ դասարան - առնվազն 4 առարկայից պատվոգիր
8-րդ դասարան - առնվազն 3 առարկայից պատվոգիր
9-րդ դասարան - առնվազն 3 առարկայից պատվոգիր
Չենք ցանկանում բացել բոլոր փակագծերը, բայց գալիք տարում բազում նորություններ են սպասվում մեր սիրելի ԻմԴպրոցասերների համար։
Քանի որ մոտենում է բոլորիս ամենասիրելի տոնը, և արդեն նախատոնական տրամադրություն է տիրում ամենուր, «ԻմԴպրոց» թիմը որոշել է չսպասեցնել մեր աշակերտներին և դեկտեմբեր ամսվա խաղարկությունն իրականացնել Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 27-ին։