ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՜ՒՆ❗️❗️❗️

 

      ԹՈՓ միջոցառումը լայն տարածում ստացավ մեր օգտատերերի շրջանում և ոգևորեց հազարավոր աշակերտների։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին, ովքեր իրենց ներդրումն ունեն միջոցառման կայացման գործընթացում։ 

      Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ այսուհետ «ԻմԴպրոց»-ը հանդես կգա ԹՈՓ-ի նոր` էլ ավելի ընդգրկուն ու հետաքրքիր ձևաչափով։🎉 

       Եվս մեկ անգամ ներկայացնենք մասնակցության ընթացակարգը․
       ԻմԴպրոց կայքի Թոփ բաժնի համար նախատեսված առարկաներից (բացառությամբ դասամիջոց, թեստեր և ռուսաց լեզու դասընթացների) աշակերտները պետք է լուծեն առաջադրանքներ, հավաքեն այնքան միավորներ, որ իրենց հրապարակային պրոֆիլում ակտիվանան պատվոգրերը։ Հիշեցնենք, որ ուսուցիչների ստեղծած առարկաներից աշակերտները կարող են հավաքել ԹՈՓ միավորներ, սակայն պատվոգրեր չեն կարող ստանալ։
   ❗️ ԹՈՓ առարկաների պատվոգրերը կակտիվանան այն ժամանակ, երբ տվյալ առարկան լուծված կլինի նշված տոկոսով։ Հիշենցնենք, որ ամեն ամիս տոկոսները փոփոխվելու են։
    Քանի որ յուրաքանչյուր դասարանի համար կայքում եղած առարկաների քանակը տարբեր է, ԹՈՓ խաղարկություններին մասնակցելու համար պետք է ունենալ պատվոգրեր՝ ըստ հետևյալ սանդղակի․

✅️ 2-րդ դասարան - առնվազն 1 առարկայից պատվոգիր 
✅️ 3-րդ դասարան - առնվազն 1 առարկայից պատվոգիր
✅️ 4-րդ դասարան - առնվազն 1 առարկայից պատվոգիր
✅️ 5-րդ դասարան - առնվազն 2 առարկայից պատվոգիր
✅️ 6-րդ դասարան - առնվազն 2 առարկայից պատվոգիր
✅️ 7-րդ դասարան - առնվազն 4 առարկայից պատվոգիր
✅️ 8-րդ դասարան - առնվազն 3 առարկայից պատվոգիր
✅️ 9-րդ դասարան - առնվազն 3 առարկայից պատվոգիր

    Չենք ցանկանում բացել բոլոր փակագծերը, բայց գալիք տարում բազում նորություններ են սպասվում մեր սիրելի ԻմԴպրոցասերների համար։🎁

    ԹՈՓ-ի նոր ձևաչափին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով կարող եք դիտել հետևյալ հոլովակը․

Հրապարակված է