Նոյեմբերի 23-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Կրթություն ժամանակին համընթաց» խորագրով երկրորդ միջոցառումը։ Այս անգամ միջոցառմանը ներկա էին 2021-2022 ուստարվա «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի մասնակից ուսուցիչները և այդ ուստարում կայքն ակտիվ կիրառած ուսուցիչները։
Միջոցառման ընթացքում քննարկեցինք ուսուցիչներին հուզող հարցերը, ինչպես նաև անցկացրեցինք քվեարկություն ԹՈՓ 100 խաղարկության վերաբերյալ, որի արդյունքները շուտով կհրապարակենք։
Ինչպես նաև ամփոփեցինք 2021-2022 ուստարվա «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի արդյունքները, հավաստագրեր շնորհեցինք բոլոր մասնակից ուսուցիչներին, իսկ կայքն ակտիվ կիրառած 22 ուսուցիչները պարգևատրվեցին «Նորարար ուսուցիչ» տիտղոսով։
Մրցույթ-միջոցառումները, որ պարբերաբար կազմակերպում է «ԻմԴպրոց» թիմը, հնարավորությունների հարթակ են ստեղծում դպրոցների, ուսուցիչների և դպրոցականների համար։
«ԻմԴպրոց»-ի կազմակերպած մրցույթները տարբերվում են մյուս առարկայական մրցույթներից նրանով, որ իրենց գիտելիքների պաշարը հարստացնելու և մրցակցելու հնարավորություն են ստանում դասարանների բոլոր աշակերտները՝ դառնալով մեկ թիմ։
«ԻմԴպրոց»-ը փոփոխում է հին մոտեցումներն ու ուսուցման մեթոդները, առաջադրում և իրագործում բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ, նպաստում աշակերտներին ուսումնական գործընթացում ակտիվորեն ընդգրկելուն, քանի որ թույլ է տալիս ուսուցչին և աշակերտին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով»:
«ԻմԴպրոց» թիմը ևս մեկ անգամ շնորհավորում և շնորհակալություն է հայտնում բոլոր ուսուցիչներին մասնակցության համար և մաղթում նորանոր աշխատանքային ձեռքբերումներ։
Մեր կայքի նախաձեռնություններն ուղղված են ձեզ աջակցելուն, ժամանակի շնչով և արդի պահանջներին համապատասխան կրթական նյութեր ու ուսուցման միջոցներ ստեղծելուն: Ի դեմս «Իմ դպրոց» կրթական կայքի՝ դուք ունեք հավատարիմ գործընկեր: