Սիրելի ԻմԴպրոցական,
Մոտենում է այս ուսումնական տարվա ավարտը։ Ամփոփիր կիսամյակդ ԻմԴպրոց կրթական կայքի հետ։ Հիշիր՝ այն դպրոցականների, ուսուցիչների ու ծնողների մշտական աջակիցն է:
Սիրելի դպրոցական, ԻմԴպրոցը մշտապես կաջակցի քեզ սովորել ավելի մեծ մղումով, կօգնի ունենալ նոր ուսումնական ձեռքբերումներ և բարձր գնահատականներ: Նախորդ թեմաները կրկնելու, նորերը հեշտությամբ յուրացնելու և հանձնարարված դասերը սովորելու համար մուտք գործիր ԻմԴպրոց կայքի «Առարկաներ» բաժին և գտիր քեզ անհրաժեշտ թեմաները: Ակտիվացրու ԻՄ+ բաժաբորդագրություն, և ամրապնդիր գիտելիքներդ՝ կատարելով քո ընտրած թեմայից կայքում առկա բազմաթիվ առաջադրանքները: Սահմանիր բարձր նշաձող և փորձիր հաղթահարել այն: Մի լքիր կայքը, եթե դժվարանաս կամ չստացվի կատարել որևէ առաջադրանք: Դու կարիք չունես նաև դիմելու ծնողներիդ կամ ուսուցիչներիդ աջակցությանը: Դու կարող ես կատարել բոլոր առաջադրանքներն ինքնուրույն, քանի որ քեզ համար հասանելի են բոլոր առաջադրանքների բացատրությունները և լուծման քայլերը: Կարդալով և հասկանալով առաջադրանքի լուծումը, հաջորդը դու արդեն կկատարես ավելի արագ: Իսկ եթե չստացվի, կրկին փորձիր: Հիշի՛ր, որ մեծ հաջողությունները սկսվում են փոքրերից:
Մրցակցիր քո համադասարանցիների հետ կամ դասարանով մրցակցեք մյուս դասարանների ու այլ դպրոցների հասակակիցների հետ: Վաստակիր ԹՈՓ միավորներ և ամեն ամիս մասկակցիր ԻմԴպրոցի «Ամենագետների» վիճակահանությանը։
Ուշադրություն․ «ԹՈՓ», «Տեղը համադասարանցիների ցանկում» «ԹՈՓ Դպրոցներ» բաժիններում միավորներ ավելանում են միայն Առարկաներ բաժնում՝ աշակերտի դասարանի համար նախատեսված առաջադրանքները կատարելու դեպքում: Օրինակ, եթե աշակերտը 7-րդ դասարանում է սովորում և ցանկանում է վաստակել ԹՈՓ միավորներ, ապա պետք է լուծի 7-րդ դասարանի համար նախատեսված առաջադրանքներ և խնդիրներ: Եթե առաջադրանքներ լուծի ցածր կամ բարձր դասարանների համար նախատեսված առարկաներից, ապա կվաստակի միավորներ, որոնք կերևան իր պրոֆիլում, բայց ԹՈՓ-երին այդ միավորները չեն մասնակցի:
Ստուգողական աշխատանքները լուծելիս աշակերտները միավորներ չեն վաստակում, միավորները պրոֆիլում չեն հայտնվում և «ԹՈՓ»-երին չեն մասնակցում։