Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ և դասղեկներ
Բազմաթիվ դպրոցների խնդրանքով Համադասարանային և Համադպրոցական մրցույթների մասնակցության դիմում-հայտերը երկարաձգվում են մինչև ս․թ․ մարտի 31-ը, ժամը 18:00-ն։ ԻմԴպրոցը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս մասնակցել և ստանալ աննախադեպ մրցանակներ։
Հիշեցնենք, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը և «ԻմԴպրոց» կրթական կայքը հրավիրում են մասնակցելու Համադասարանային և Համադպրոցական մրցույթների, որոնք տեղի են ունենալու ՀՀ բոլոր դպրոցների և դասարանների միջև: Մրցույթը անց է կացվելու «Մաթեմատիկա» առարկայից՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների միջև: Մրցույթի հաղթողները որոշվելու են ստուգիչ թեստի միջոցով, որը համապատասխանելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված առարկայական ծրագրերին և չափորոշիչներին: Թեստը տրվելու է բոլոր դպրոցներին միաժամանակ՝ թափանցիկությունն ապահովելու համար, այսինքն՝ բոլոր դպրոցների 4-րդ դասարանները մրցելու են միևնույն օրը, 5-րդ դասարանները՝ միևնույն օրը և այս տրամաբանությամբ մնացած բոլոր դասարանային խմբերը։ Մրցույթի մեկնարկը տրվելու է հոկտեմբերին և ավարտվելու է ապրիլ-մայիս ամիսներին։
Բոլոր դասարանային խմբերից ամենաբարձր միջին միավոր վաստակած 3 դասարանները, համապատասխանաբար, կզբաղեցնեն 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականները։ Հաղթելու են երեք 4-րդ, երեք 5-րդ, երեք 6-րդ, երեք 7-րդ և երեք 8-րդ դասարաններ։ Մրցանակներ նախատեսվում են և՛ հաղթող դասարանների մասնակից աշակերտների համար, և՛ նրանց մաթեմատիկա դասավանդող ուսուցչի համար։
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.imdproc.am/news/2021/10/21-22-competition
Մեզ հետ կապ հաստատելու համար զանգահարեք 055905020 հեռախոսահամարով։
Շտապեք, քանի որ հաշված օրեր են մնացել։