ԻմԴպրոց թիմի անդամներն այցելեցին դեկտեմբեր ամսվա Ամենագետներին և հանձնեցին նրանց նվերները։
Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսվա ԹՈՓ 100 լավագույն աշակերտներից հաղթող էին ճանաչվել հետևյալ ԻմԴպրոցականները․
    Գարիկ Բարսեղյանը՝ Երևանի թիվ 64 հիմնական դպրոցից,  Սոֆի Ասատրյանը և Նարե Ավոյանը՝ Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցից
Հայկ Կարապետյանը և Արսեն Սահակյանը՝ Երևանի թիվ 99 հիմնական դպրոցից
Ալեքս Խաչատրյանը՝ Երևանի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցից։
Սիրելի փոքրիկներ, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։
    Ամենագետներից Նարե Ավոյանը, Արսեն Սահակյանը և Ալեքս Խաչատրյանը, որպես նվեր, ստացան  Պլանետարիումի երկուական հրավիրատոմսեր։
Շնորհակալ ենք Պլանետարիում 1 Երևանին համագործակցության և երեխաներին նման հրաշալի անակնկալ մատուցելու համար։ Համոզված ենք՝ այցելությունը դեպի տիեզերական զարմանահրաշ աշխարհ նրան երբեք չեն մոռանա։
    ԻմԴպրոցասերներ ջան, ինչպես արդեն գիտեք, ամեն ամիս լինելու են նման անակնկալներ։ Շարունակեք կատարել առաջադրանքներ ԻմԴպրոց կայքով, հայտնվեք լավագույն ԹՈՓ հարյուրյակում, և հունվար ամսվա հաթողը կարող եք լինել դուք։
 

 

 

 

Հրապարակված է