Ահա և մոտենում է ուսումնական առաջին կիսամյակի ավարտը: Մենք համոզված ենք, որ Ձեր աշակերտները ջանասիրաբար են աշխատել այս ընթացքում և արժանի են իրենց ուսուցչի գովեստին:
ԻմԴպրոցը կօգնի Ձեզ այդ հարցում:
Դրա համար՝
- Ներբեռնեք և տպեք ԻմԴպրոց պատվոգիրը,
- Պատվոգրում նշեք «ԹՈՓ»-ի առաջատարի անունը,
- Հանդիսավոր հանձնեք պատվոգիրը,
- Եթե ցանկանաք ԻմԴպրոցը ևս լուսաբանի Ձեր աշակերտների հաջողությունները իր էջում՝ մինչև հունվարի 15-ը սիրով կսպասենք պարգևատրման նկարներին և հոլովակներին:
Խրախուսեք առավել ակտիվ աշակերտներին, որպեսզի նրանք օրինակ ծառայեն իրենց համադասարանցիների համար:
Պատվոգիրը տպելու համար`
- Սեղմեք «Ներբեռնել պատվոգիրը (PDF)» կոճակի վրա: Դուք կկարողանաք պահպանել պատվոգիրը համակարգչում PDF ձևաչափով, այնուհետև տպել այն,
- մկնիկի աջ կոճակով սեղմեք ստորև պատկերված պատվոգրի նկարի վրա և պահպանեք այն Ձեր համակարգչում: Դուք կկարողանաք պահպանել պատվոգիրը որպես սովորական գրաֆիկական ֆայլ, այնուհետև տպել այն: