Սիրելի՛ ուսուցիչներ,
Ձեզանից շատերը գրանցվել են ԻմԴպրոց կայքում, բայց դեռ չեն նույնականացրել (հաստատել) իրենց պրոֆիլները։ Իսկ ԻմԴպրոց կայքի գերծանրաբեռնված աշխատանքը թույլ չի տալիս յուրաքանչյուրին անհատապես զանգահարել։
Խնդրում ենք արագացնել նույնականացման գործընթացը, քանի որ այն պրոֆիլները, որոնք նույնականացված չեն, ավտոմատ կջնջվեն կայքից։
-Ո՞վ է իրականացնում պրոֆիլի նույնականացումը։
-Պրոֆիլի նույնականացումն իրականացնում են ԻմԴպրոց կայքի աշխատակազմը կամ Ձեր ուսումնական հաստատության՝ ԻմԴպրոց կայքի ադմինիստրատորը։
-Ինչպե՞ս իմանալ պրոֆիլը նույնականացված է, թե ոչ։
-Մուտք գործեք կայք, սեղմեք կայքի «Ստուգողական աշխատանքներ» կամ «Օգտատերերի կառավարում» կոճակների վրա։ Եթե պրոֆիլը նույնականացված չէ, Դուք չեք կարող որևէ գործողություն կատարել այդ բաժիններում, և Ձեզ մոտ կբացվի հետևյալ բովանդակությամբ պատուհան․ «Տվյալ բաժինը անհասանելի է Ձեզ համար, որովհետև ուսուցչի Ձեր պրոֆիլը հաստատված չէ»։
Նույնականացումից հետո Ձեզ 30 օրով կտրամադրվի անվճար «Իմ+» բաժանորդագրություն, որի շնորհիվ Դուք կկարողանաք օգտվել կայքի բոլոր հնարավորություններից, այդ թվում՝ ստուգողական և տնային աշխատանքներ հանձնարարել Ձեր աշակերտներին:
Նույնականացման գործընթացը արագացնելու համար զանգահարեք +374 55 90 50 20 հեռախոսահամարով։