ԻմԴպրոցը կազմակերպել էր «ամենաակտիվ մարզը ԻմԴպրոցում» թեմայով քվեարկություն Հայ ուսուցիչների միություն ֆեյսբուքյան խմբում, որի արդյունքում  ամենաշատ ձայներ հավաքած 4 մարզի` Լոռու, Կոտայքի, Տավուշի, Արարատի մարզերի բոլոր դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները որպես նվեր ստացել են 1 ամսով անվճար Իմ+ բաժանորդագրություն։

Այս փոքրիկ անակնկալը ուսուցիչներին հնարավորություն կտա՝

  • ստուգելու, թե ինչ չափով են աշակերտները յուրացրել ուսումնական նյութը՝ ուղարկելով թեմատիկ, ստուգողական և կիսամյակային ամփոփիչ թեստային աշխատանքներ և բացառել արտագրության հնարավորությունը,

  • վերահսկել աշակերտների առաջադիմությունը «Աշակերտների արդյունքներ» բաժնի միջոցով,

  • ստեղծել սեփական թեստային առաջադրանքներ կա՛մ «Ստուգողական աշխատանքներ» բաժնի, կա՛մ «Առարկաներ խմբագիր» գործիքի միջոցով։

Աշակերտներին հնարավորություն կտա՝ 

  • տեսնել բոլոր առաջադրանքների լուծման քայլերն ու մանրամասն բացատրությունները,

  • կրկնել անցած թեմաները՝ անհրաժեշտության դեպքում նաև նախորդ տարիների,

  • ամրապնդել գիտելիքները և բարձրացնել գնահատականները՝ սովորելով սեփական սխալների վրա,

  • մասնակցել ԹՈՓ-երին:

Ակցիան շարունակական է լինելու, եղեք ուշադիր և բաց չեք թողնի Իմ+ բաժանորդագրությունը որպես նվեր ստանալու ձեր հնարավորությունը։

Իսկ այն դպրոցները, ովքեր դուրս են մնացել ակցիայից, կարող են դիմել մեզ, համագործակցության շրջանակներում նրանք ևս կստանան նվեր՝ Իմ+ բաժանորդագրության տեսքով։ 

Հարցերի դեպքում զանգահարեք ☎️👉+374 55 442 442 հեռախոսահամարով։

Հրապարակված է