Անկա՛խ Հայաստան, տոնդ շնորհավոր

Հայաստանի Հանրապետության սիրելի ազատ և անկախ քաղաքացիներ, ԻմԴպրոցը սրտանց շնորհավորում է ձեզ Անկախության 28-ամյակի առթիվ և մաղթում խաղաղություն, առաջընթաց, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ հասարակությունը, հանրաքվեում իր վճռական «այո»-ն ասելով, բռնեց անկախության ուղին:

Սիրելի՛ երեխաներ, դուք իրավմամբ անկախության սերունդ եք և մեր ժողովրդի հպարտությունն ու ապավենը: Ձեզ է տրված կառուցել մեր երկրի հուսալի ապագան՝ ձեր գիտելիքներով, ձեռքբերումներով, հաջողություններով և հաղթանակներով:

Հաջողությունը կախված է ձեր սեփական ուժերի հանդեպ հավատից ու վստահությունից. այն միայն ձեր աշխատասիրության, համառության և հետևողականության արդյունքն է:

Սովորեք եռանդով ու սիրով, իսկ ԻմԴպրոցը մշտապես կլինի ձեր կողքին, չէ՞ որ այն ձեր հուսալի ընկերն ու օգնականն է:

Հրապարակված է