1918թ. մայիսի 28-ին առաջին անգամ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Մայիսի 28-ը հայ ժողովրդի փրկության և վերածննդի օրն է: Անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի համար: Այդ իրադաձությամբ սկսվեց հաղթանակների նոր ժամանակաշրջան:
ԻմԴպրոցը շնորհավորում է բոլորին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման կապակցությամբ:
Մաղթում ենք քաջառողջություն, ամուր հավատ, կամք ու տոկունություն:
Տոնական տրամադրությամբ աշխատենք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրներն ու հզորացնենք մեր հայրենիքը: