Սիրելի՜ ԻմԴպրոցականներ,
Ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ «ԻմԴպրոցը» ձեզ համար անակնկալ է պատրաստել։
Մրցույթ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների համար
Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 23-ին և ամենակարևորը օնլայն տարբերակով, որպեսզի անկախ ձեր բնակվելու վայրից, երեխաներ ջան, կարողանաք մասնակցել այս գեղեցիկ միջոցառմանը։ Մրցութային թեստը կազմված է լինելու տրամաբանական խնդիրներից, որոնք լուծելու համար հարկավոր է նախապես պարապել imdproc.am կայքում՝ լուծելով «Դասամիջոց» բաժնի տրամաբանական խնդիրները։
Թեստը հասանելի է լինելու առավոտյան 10։00-ից մինչև 23։00-ն, և այն լուծելու համար դուք ունենալու եք ուղիղ 45 րոպե։ Նշված ժամերի ընթացքում ձեզ համար ցանկացած ժամին և վայրից կարող եք մասնակցել մրցույթին։
3-րդ և 4-րդ դասարանների աշակերտների համար լինելու է մեկ ընդհանուր թեստ, 5-րդ և 6-րդ դասարանի համար՝ ևս մեկ ընդհանուր թեստ
Մասնակցության համար պարտադիր է՝
-
Գրանցված լինել imdproc.am կայքում,
-
Լրացնել ստորև տեղադրված մասնակցության հայտը,
-
Նախապես լուծել «Դասամիջոց» բաժնի տրամաբանական խնդիրները,
-
Լինել 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 6-րդ դասարանի աշակերտ։ Պետք է հիշել, որ եթե դուք սովորում եք 3-րդ կամ 4-րդ դասարանում, ապա լուծելու եք այդ տարիքային խմբին համապատասխան կազմված թեստը, իսկ 5-րդ և 6-րդ դասարաններում սովորելու պարագայում, բնականաբար, այդ տարիքային խմբի համար կազմված թեստը։ Այլ պարագայում արդյունքները հաշվի չեն առնվելու։
-
Մասնակից աշակերտների «ԻՄ+» բաժանորդագրությունները պետք է լինեն ակտիվ 6 ամսով կամ 1 տարով։
*Այժմ «ԻմԴպրոց» կայքում կան գրանցված աշակերտներ, որոնց համար որպես փորձարկում ԻմԴպրոցը ակտիվացրել է «ԻՄ+»-ը 1 ամսով։ Խնդրում ենք չշփոթել, հաշվի են առնվելու այն երեխաների ադյունքները, ովքեր ունեն «ԻՄ+» բաժանորդագրություն 6 ամսով կամ 1 տարով։
Եվ, իհարկե, մրցանակների մասին։
Սիրելի ԻմԴպրոցականներ, Ձեզ համար հրաշալի նվերներ ունենք։
1-ին հորիզոնականը զբաղեցրած աշակերտները կստանան բջջային հեռախոս ու հովերբորդ վարելու 20 հազար դրամ արժողությամբ նվեր քարտ, 2-րդ հորիզոնական զբաղեցրած աշակերտները՝ 20 հազար դրամ արժողությամբ նվեր քարտ, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած աշակերտները՝ 15 հազար դրամ արժողությամբ նվեր քարտ։ Բայց այս մրցույթի ընթացքում նվերներ ստանալու են բոլոր-բոլոր մասնակիցները։ Մրցույթում 4-րդ և 5-րդ հորիզոնականներ զբաղեցրած աշակերտները կստանան 10 հազար դրամ արժողությամբ նվեր քարտեր, իսկ մնացած մասնակիցները 50% զեղչ Spacer-ի հովերբորդերը վարելու համար։
Սիրելի երեխաներ, բոլորիդ հաջողություն ենք մաղթում։
Բոլոր հարցերը կարող եք հղել այս էլհասցեին info@imdproc.am կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ +374 98 496919, 011 290 290։
*Ի գիտություն՝ «ԻմԴպրոց» կայքը մրցույթի ընթացքում մասնակիցների տեխնիկական պատրաստվածության և առաջացած խոտանների հետ կապված հարցերում պատասխանատվություն չի կրում:
Չմոռանաք լրացնել մասնակցության հայտը ։)