Սիրելի՜ երեխաներ,
Մրցույթի արդյունքներն արդեն հասանելի են։
Տրամաբանական խնդիրների մրցույթն իր տեսակով առաջինն էր և դուք, սիրելի մասնակիցներ, այն հաջողությամբ հաղթահարել եք։ Յուրաքանչյուր տարիքային խմբից մենք ունեցել ենք մոտ 250 մասնակից։ Իսկ այս մասնակիցներից 2-րդ փուլ անցնելու է 20 հոգի՝ 3-4-րդ դասարանների մասնակիցներից 10 հոգի, 5-6-րդ դասարանների մասնակիցներից՝ ևս։
Սիրելի ԻմԴպրոցական, եթե նույնիսկ այս անգամ դու չես անցել 2-րդ փուլ, հիշիր, որ սա քեզ համար հնարավորություն էր մասնակցելու, ուժերդ փորձելու և հետագայում ավելի լավ սովորելու, կայքով առավել ակտիվ աշխատելու համար։ Անկախ արդյունքներից, դու ձեռք բերեցիր նոր հմտություններ, որոնք քեզ պետք կգան հաջորդ մրցույթներում ավելի լավ ներկայանալու համար:
ԻմԴպրոցը ձեզ շատ սիրում է և միշտ օգնելու է հարստացնել ու ամրապնդել ձեր գիտելիքները, ինչպես նաև պարբերաբար ստուգել դրանք նաև մրցույթների միջոցով։
Այժմ ծանոթացիր քո արդյունքներին՝ հետևելով այս քայլերին՝
- Մտիր «Ստուգողական աշխատանքներ» բաժին,
- Ընտրիր այն աշխատանքը, որին մասնակցել ես, և կտեսնես քո հավաքած միավորը. օրինակ՝
- Եթե քո արդյունքը լավագույններից է, ապա «ԻմԴպրոց»-ը կապ կհաստատի քեզ հետ, և դու կհայտնվես 2-րդ փուլում:
*Հիշեցնենք, որ 2-րդ փուլ անցնելու են ամենաբարձր միավորներ հավաքած և առաջադրանքներն ամենաարագը լուծած աշակերտները։
Ձեզ բոլորիդ մաղթում ենք հաջողություն և նորանոր ձեռքբերումներ: 😉