Ահա և ավարտվեց ուսումնական տարին: Այս ընթացքում ԻմԴպրոց կայքի առաջադրանքների շտեմարանը համալրվեց շուրջ 800 նոր ու հետաքրքիր առաջադրանքներով հետևյալ առարկաներից՝ Կենսաբանություն, Խորացված ֆիզիկա, Խորացված հայոց լեզու, Մայրենի, Հայոց եկեղեցու պատմություն, Աստղագիտություն:
Ամփոփենք 2018-2019 ուստարվա մեր կատարած աշխատանքը՝
1. Տաղանդների դասարանի մեկնարկ,
2․ Օնլայն մրցույթներ մաթեմատիկա, հայոց լեզու, ֆիզիկա առարկաներից,
3.Մրցույթ Cityzen-ի հետ համատեղ մայրենի, մաթեմատիկա, ռուսաց լեզու առարկաներից:
Հունվար ամիսը մենք սկսեցինք Cityzen-ի հետ համատեղ մրցույթով, որին մասնակցել էին մոտ 500 դպրոցականներ ամբողջ Հայաստանից։ 2-րդ փուլ անցած աշակերտները Cityzen-ում մասնակցեցին տրամաբանական խնդիրների եզրափակիչ փուլին, գեղեցիկ օր անցկացրին միասին և ստացան մրցանակներ։
4․ «Օնլայն ուսուցիչ» ծրագրի մեկնարկ,
5․ Մրցույթ ԻմԴպրոցի և «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանի կողմից։ Ապրիլ ամսին ԻմԴպրոցականները մրցում էին ԹՈՓ միավորներով։ Այս մրցույթը տարիքային սահմանափակում չուներ։ Հաղթեցին ապրիլի 1-25-ն ամենաշատ ԹՈՓ միավորներ հավաքած 25 աշակերտներ և 2 դասարաններ։ Վերջիններս ստացան գիտական փորձեր իրականացնելու համար նախատեսված պարագաներ, իսկ երեխաները կարողացան անձամբ փորձարկել թանգարանի սարքերը։ Եվս մեկ հետաքրքիր փաստ՝ այս ամսվա ընթացքում ԻմԴպրոցականները լուծել են 1,600,000-ից ավելի առաջադրանքներ։
6. Տրամաբանական խնդիրների մրցույթ ԻմԴպրոցի և Spacer-ի կողմից: 2018-2019թթ. ուստարին մենք ավարտեցինք 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանների համար նախատեսված տրամաբանական խնդիրների մրցույթով։ Հաղթող երեխաները ստանալու են բջջային հեռախոսներ և հովերբորդ քշելու համար նվեր քարտեր։ Բոլոր մասնակիցները ևս ստանալու են նվերներ՝ անկախ զբաղեցրած հորիզոնականից։
Տարվա բոլոր իրադարձություններին կարող եք ծանոթանալ մեր «Նորություններ» բաժնում:
«ԻմԴպրոց» կայքի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում բոլորին ցուցաբերած ակտիվության համար: Ստորև մենք պատրաստել ենք այս ուսումնական տարվա լավագույն դպրոցների, աշակերտների և ուսուցիչների արդյունքները: Սիրով կսպասենք ձեզ հաջորդ տարի:
2018/2019 ուստարի
կատարված առաջադրանք
վաստակած միավորներ
Այս տարի ամենաակտիվ դպրոցն էր Կոտայքի մարզի ք. Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը: Ստորև ներկայացված են տվյալները 24․05․2019-ի դրությամբ: Ձեր դպրոցը կարող եք գտնել ԹՈՓ բաժնում:
Ամենաակտիվ աշակերտը
5/Դ դասարան, վաստակել է
24 145 միավոր
Ամենաակտիվ ուսուցիչը
Ստեղծել է 23 ստուգողական աշխատանք
Ամենաակտիվ աշակերտը
9Դ դասարան, վաստակել է
18 147 միավոր
Ամենաակտիվ ուսուցիչը
Ստեղծել է 35 ստուգողական աշխատանք
Ամենաակտիվ աշակերտը
3Բ դասարան, վաստակել է
68 754 միավոր
Ամենաակտիվ ուսուցիչը
Ստեղծել է 6 ստուգողական աշխատանք
Ամենաակտիվ աշակերտը
8Ա դասարան, վաստակել է
12 925 միավոր
Ամենաակտիվ ուսուցիչը
Ստեղծել է 729 ստուգողական աշխատանք
Ամենաակտիվ աշակերտը
6Ա դասարան, վաստակել է
11 098 միավոր
Ամենաակտիվ ուսուցիչը
Ստեղծել է 69 ստուգողական աշխատանք
Ամենաակտիվ աշակերտը
6/1 դասարան, վաստակել է
23 944 միավոր
Ամենաակտիվ ուսուցիչը
Ստեղծել է 200 ստուգողական աշխատանք
Ամեն ինչ սկսվում և ավարտվում է կրթությամբ, կրթությունն է ամեն ինչի գոյության առանցքը: Ահա ԻմԴպրոց կայքի ամենաակտիվ աշակերտների ցուցակը:
Կոտայքի մարզի գ. Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց
Այն ուսուցիչները, ովքեր չեն վախենում ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առավելությունները, արժանի են հատուկ շնորհակալության: Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ԻմԴպրոցն ընտրելու համար: Ստորև դուք կգտնեք 2018-2019 ուստարվա ամենաակտիվ ուսուցիչների ցանկը:
Վայոց ձորի մարզի գ. Վերնաշենի միջնակարգ դպրոց
Կոտայքի մարզի գ. Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց
Կոտայքի մարզի գ. Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց
Գեղարքունիքի մարզի ք. Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոց
Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց
Շնորհակալ ենք բոլոր օգտատերերին աջակցության և նոր գաղափարների համար: Մենք վստահ ենք, որ հաջորդ տարի կունենանք ավելի մեծ ձեռքբերումներ: