Նոր նախաձեռնություն ԻմԴպրոցի կողմից՝ հայտորոշիչ (դիագնոստիկ) թեստերի անցկացում ՀՀ բոլոր դպրոցներում:
Նպատակն է.
-
Բացահայտել սովորողների առարկայական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
-
Բացահայտել սովորողների պարտադիր նվազագույն, միջին և առավելագույն (Ա, Բ, Գ,) մակարդակների ունակությունները:
-
Ստեղծել հնարավորություն պարզելու ինչպես յուրաքանչյուր սովորողի, այնպես էլ ամբողջ դասարանի ձեռքբերումներն ու բացթողումները տրված առարկայից:
-
Խթանել ուսուցումը և օգնել սովորողին բարելավել իր առաջադիմությունը:
-
Ապահովել ուսումնական գործընթացում հետադարձ կապ:
Հայտորոշիչ թեստը ուսուցանող գնահատման առանձնահատուկ տեսակ է: Այն կիրառվում է ուսուցման փուլի սկզբում կամ ընթացքում՝ սովորողների կարիքները հստակեցնելու և ուսուցման գործընթացը բարելավելու նպատակով:
Մենք առաջին հայտորոշիչ թեստն անցկացրինք Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի 4Բ դասարանում:
Թեստն անցկացվում է համակարգչային սենյակում: Յուրաքանչյուր աշակերտ աշխատում է առանձին համակարգչով՝ լուծելով առաջադրանքներ, որոնց տարբերակները չեն կրկնվում:
Հայտորոշիչ թեստը դպրոցներում անցկացնելու համար հրավիրվում է հմուտ մասնագետներից կազմված թիմ: Թեստի արժեքի և պայմանների մանրամասներին ծանոթանալու համար կապ հաստատեք մեզ հետ այս հեռախոսահամարներով՝ +374 11 290290, +374 55 442442, +374 98 496919: