Աշակերտներ ջան,

Երեկ ԻմԴպրոցի հյուրընկալ գրասենյակում կազմակերպեցինք «Մաթեմատիկա 5, 6, 7», «Հայոց լեզու 7-8» և «Ֆիզիկա 10-12» առցանց մրցույթների երկրորդ՝ եզրափակիչ փուլը։

ԻմԴպրոցը, ապահովելով արդարության և թափանցիկության սկզբունքը, լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին՝ ամենաբարձր միավորները հավաքած և առաջադրանքներն ամենաարագը լուծած,  հրավիրեց մասնագետների հետ զրույցի՝ վերջնական արդյունքները որոշելու նպատակով: Հատկանշական է, որ մասնակցել էին Հայաստանի տարբեր վայրերից երեխաներ, ովքեր չէին երկմտել և բավարար խիզախ էին գտնվել փորձելու իրենց գիտելիքի ուժը այս մրցույթում։ Սա ԻմԴպրոց թիմի մեծագույն ցանկությունն էր։

Հանդիպումն անցավ ջերմ և հաճելի մթնոլորտում: Ոգևորված էին ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները։ Իսկ մեզ համար ամենից ոգևորողը երեխաների անկոտրում կամքն ու ցանկությունն էր, անկախ արդյունքներից կրկին և կրկին մասնակցելու և հաղթելու. և այս ամենը գիտելիքի մրցավազքում։ Մենք հիացած ենք, երեխաներ ջան, բոլորիդ նպատակասլացությամբ և սովորելու նկատմամբ սիրո նման դրսևորմամբ և շնորհակալ ենք ձեզ, ձեր ծնողներին և հմուտ մանկավարժներին ձեզ այսպիսին մեծացնելու համար։

Իսկ հիմա ներկայացնենք մրցույթի արժանի հաղթողներին՝

«Մաթեմատիկա 5»՝

1-ին տեղ՝ Վահագն Ուռումյան, Երևանի թիվ 27 հիմնական դպրոց

2-րդ տեղ՝ Զավեն Սարգսյան, Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հիմնական դպրոց

3-րդ տեղ՝ Անգելինա Ռուստամյան, Արարատի մարզի գ. Նոր կյանքի միջնակարգ դպրոց

 

«Մաթեմատիկա 6 ՝

1-ին տեղ՝ Էլեն Չոբանյան, Երևանի թիվ 125 հիմնական դպրոց

2-րդ տեղ՝ Ալեն Հակոբյան, Երևանի թիվ 78 դպրոց

2-րդ տեղ՝ Ալեն Մելքոնյան, Երևանի թիվ 155 հիմնական դպրոց

Իսկ Արեն Հովսեփյանը, Վեներա Ղանդիլյանը իրենց արժանավոր տեղը զբաղեցրեցին լավագույնների շարքում:

 

«Մաթեմատիկա 7»

1-ին տեղ՝ Տիգրան Հովհաննիսյան, Երևանի թիվ 153 հիմնական դպրոց

2-րդ տեղ՝ Արփինե Աբգարյան, Ջերմուկի թիվ 3 հիմնական դպրոց

3-րդ տեղ՝ Էմմա Բաբակեխյան, Երևանի թիվ 176 հիմնական դպրոց

 

«Հայոց լեզու 7-8»

1-ին տեղ՝ Վարդիթեր Դավթյան, Կոտայքի մարզի գ. Գեղաշենի միջնակարգ դպրոց

2-րդ տեղ՝ Նարինե Գալստյան, Կոտայքի մարզի գ. Գեղաշենի միջնակարգ դպրոց

3-րդ տեղ՝ Անուշ Խաչատրյան, Կոտայքի մարզի գ. Գեղաշենի միջնակարգ դպրոց

 

«Ֆիզիկա 10-12-րդ դասարաններ»

1-ին տեղ՝ Աննա Թովմասյան, ԵՊՀ առընթեր ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց

2-րդ տեղ՝ Մայրանուշ Վարդանյան, Կոտայքի մարզի գ. Գեղաշենի միջնակարգ դպրոց

 

Անակնկալ մրցանակները սմարթֆոններն էին, որը կարծես բոլոր երեխաները արդեն կանխորոշել էին: Ինչպես մեզ խոստացան նրանք այս նվերը հիմնականում կիրառելու են իրենց գիտելիքները բազմապատկելու ուղղությամբ:

Այսքանով մեր անակնկալները չավարտվեցին: ԻմԴպրոցը այս գեղեցիկ օրը բոլոր մասնակիցների համար դարձրեց հիշարժան՝ հրավիրելով նրանց և ծնողներին միասին բոուլինգ խաղալու: Մեր թիմը ևս միացավ նրանց: Սա հաճելի առիթ էր երեխաների համար նոր ընկերներ ձեռք բերելու, իսկ մեզ համար՝ մեր սիրելի ԻմԴպրոցականների հետ ավելի մտերմանալու:

ԻմԴպրոցի համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի մասնակցությունը մեր կողմից կազմակերպած ցանկացած միջոցառմանը: Մասնակից մյուս աշակերտներին խրախուսելու համար, ինչպես արդեն նշել էինք, անկախ իրենց ցուցաբերած արդյունքներից, ուղարկելու ենք մասնակցության վկայականներ այն էլեկտրոնային հասցեներին, որոնք նախապես նշվել էին մասնակցության հայտում: Մենք վստահ ենք, որ ԻմԴպրոցի հետ և օգնությամբ, աշակերտներ ջան, դուք բոլորդ դեռևս շատ հաջողություններ եք գրանցելու:

Մրցույթի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԻմԴպրոց» կայքի «Նորություններ» բաժնում:

Հետևեք մեր նորություններին. մենք ձեզ համար դեռևս շա՜տ նոր անակնկալներ ունենք:

 

Հրապարակված է