Մրցույթների օրերն արդեն հայտնի են

Սիրելի աշակերտներ,
ԻմԴպրոցը հայտարարում է դեկտեմբեր ամսվա իր մրցույթների հաջորդականությունը՝

 

1

04.12.2018

Մաթեմատիկա 5, 6, 7

2

05.12.2018

Ֆիզիկա 10-12

3

06.12.2018

Հայոց լեզու 7-8

 

Մրցույթներն անցկացվելու են 2 փուլով՝

1-ին փուլ՝ կանցկացվի առցանց (օնլայն) ռեժիմով,

2-րդ փուլ՝ հաղթողին որոշելու համար առաջին փուլն հաղթահարած աշակերտները կհրավիրվեն մեր գրասենյակ՝ մասնագետի հետ զրույցի։

Առաջին փուլը կհաղթահարեն և մրցույթի երկրորդ փուլ կանցնեն մրցութային առաջադրանքներից լավագույն արդյունք ցուցաբերած՝ ամենաբարձր միավորներ հավաքած և ամենաարագը լուծած աշակերտները։ Լավագույն 3 արդյունք գրանցած աշակերտները այնուհետև կհրավիրվեն մեզ մոտ մասնգետների հետ զրույցի՝ որոշելու համար հաղթողին:

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած աշակերտ, ով գրանցված է imdproc.am կայքում և ունի ակտիվ «Իմ+» բաժանորդագրություն։

Հիշեցնենք, որ հաշվի են առնվելու միայն «Իմ+»-ն ակտիվացրած մասնակիցների արդյունքները։

Մրցույթի բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքներից, կստանան մասնակցության վկայականներ՝ իրենց էլեկտրոնային հասցեներին:

Իսկ հիմա բոլոր ցանկացողներին՝ հետևեք այս պարզ քայլերին

1. Գրանցվեք imdproc.am կայքում որպես դպրոցական, եթե դեռևս գրանցված չեք,

2. Մինչև դեկտեմբերի 3-ը ձեռք բերեք «Իմ+» բաժանորդագրություն, այլապես չեք կարողանա մասնակցել մրցույթին,

3. Ձեր մրցութային օրը՝ ժամը 10:00-ից մինչև 23:00-ը, մուտք գործեք կայքի «Առարկաներ» բաժին, ընտրեք «Մրցույթ Մաթեմատիկայից 5, 6, 7», կա՛մ «Մրցույթ Հայոց լեզվից», կա՛մ «Մրցույթ Ֆիզիկայից» առարկան, և սկսեք լուծել թեստը,

·  Մաթեմատիկա 5 - կարող են մասնակցել 5-րդ դեասարանի աշակերտները

·  Մաթեմատիկա 6 - կարող են մասնակցել 6-րդ դասարանի աշակերտները

·  Մաթեմատիկա 7- կարող են մասնակցել 7-րդ դասարանի աշակերտները

·  Հայոց լեզու 7-8 - կարող են մասնակցել 7-րդ և 8-րդ դասարանի աշակերտները,

·  Ֆիզիկա 10-12- կարող են մասնակցել 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի աշակերտները:

4. Մրցութային առաջադրանքները լուծելու համար սեղմեք «Սկսել թեստը» կոճակը և հիշեք, որ թեստը սկսելուն պես կունենաք սահմանափակ ժամանակ, որը նախապես նշված է լինելու թեստի նկարագրում,

5. Առաջադրանքները կատարեք Ձեր պրոֆիլից, ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության։ ԻմԴպրոցը շատ է կարևորում արդարության և թափանցիկության սկզբունքը և ցանկանում է, որ հաղթի արժանին, այդ իսկ պատճառով լավագույն արդյունքը ցուցաբերած աշակերտները հրավիրվելու են մեր գրասենյակ՝ մասնագետի հետ զրույցի։

Շտապեք մասնակցել՝ լրացնելով հետևյալ հայտը, եթե դեռ այն չեք լրացրել:

Բոլորին մաղթում ենք հաջողություն :)

*Ի գիտություն՝ «ԻմԴպրոց» կայքը մրցույթի ընթացքում մասնակիցների տեխնիկական պատրաստվածության և առաջացած խոտանների հետ կապված հարցերում պատասխանատվություն չի կրում:

 

Հրապարակված է