Ողջու՜յն։ Ես Սուսաննա Ղազարյանն եմ։ Աշխատում եմ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում և համատեղության կարգով՝ Ոստան գյուղի միջնակարգ դպրոցում: Ֆիզիկայի ուսուցչուհի եմ:
Ուզում եմ կիսվել ձեզ հետ ԻմԴպրոց կայքով աշխատելու վերաբերյալ իմ փորձով։
Արդեն մի քանի ամիս է աշխատում եմ կայքով։ Սկզբնական շրջանում սկսեցի աշխատանքս 7-րդ դասարանի հետ, հետագայում նաև աշխատանքներում ընդգրկեցի ավագ դպրոցի դասարանների աշակերտներին։ Ինձ համար հետաքրքիր էր՝ ինչպիսի արդյունքներ կունենան աշակերտներս և ինչպիսի առաջընթաց կգրանցեն։
Որոշեցի կիրառել ԻմԴպրոցը առարկայի բազային ծանոթանալուց հետո։ Տեսությունների վառ, կենդանի, առարկայական ներկայացումը, առաջադրանքների բազմազանությունն ինձ վստահեցրին, որ աշակերտներիս համար կայքը սիրելի է դառնալու, իսկ սովորելը՝ հաճելի ու հետաքրքիր։ Կայքում անիմացիոն օրինակների միջոցով նրանք կտեսնեն, որ ֆիզիկան մեր կյանքում ամենուր է, յուրաքանչյուր երևույթ առնչվում է ֆիզիկային, ու իրենք էլ կարող են բացատրել ցանկացած իրողություն։
Այժմ վստահաբար կարող եմ ասել, որ ԻմԴպրոցի կիրառումը և՛ դասարանում, և՛ տանը թույլ է տալիս, որ ես՝
-
անհատական մոտեցում ցուցաբերեմ ամեն մի աշակերտի,
-
աշակերտների գիտելիքների վերաբերյալ օբյեկտիվ պատկեր ունենամ,
-
կիրառեմ շատ վստահելի «գործիք» ուսուցման տարբեր էտապների համար։ ԻմԴպրոցն օգնում է ինձ դասավանդման և՛ ուսուցանող, և՛ ստուգիչ, և՛ ամփոփիչ փուլերի ժամանակ։
-
ստուգողական և թեմատիկ գրավոր աշխատանքների ժամանակ բացառեմ արտագրությունները: Ամեն մի առաջադրանքի 50 տարբերակն ապահովում է յուրաքանչյուր աշակերտի համար չկրկնվող աշխատանք։
Ինձ համար կարևոր գործոն է, որ ԻմԴպրոցն օգնում է խնայել ժամանակս ավելի քան 30%-ով։
ԻմԴպրոցն աշխատանքս ավելի ստեղծագործական է դարձնում, ինչպես նաև ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում առարկայի նկատմամբ, դարձնում է այն առավել գրավիչ։ Կայքը դրական է ազդում հանրակրթության որակի բարելավմանը։
Սուսաննայի աշակերտը՝ Ահարոնը, կիսվում է ԻմԴպրոց կայքի վերաբերյալ իր կարծիքով: